ԱՄՆ իշխանությունները մտադիր են 5 տարով երկարացնել ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցմանն ու սահմանափակմանը վերաբերող միջոցառումների մասին պայմանագիրը Ռուսաստանի հետ, երեկ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
ԱՄՆ-ը կարծում է, որ երկարաձգումը հատկապես կարևոր է ՝ հաշվի առնելով Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածությունը: Փսաքին չի պարզաբանել ՝ ամերիկյան կողմը հայտնել է Մոսկվային համաձայնագիրը 5 տարով երկարաձգելու ցանկության մասին: Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանագիրը ստորագրել են 2010-ին, ուժի մեջ է մինչև 2021-ի փետրվարի 5-ը, եթե չփոխարինվի այլ պայմանագրով: