99 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը՝ հայտնում է Ֆրանսպրեսսը։ Կարդենը բարձր նորաձևության ժամանակակից աշխարհի հիմնադիրներից է, 1960-ին նա առաջինն է հանրությանը ներկայացրել տղամարդկանց հագուստի հավաքածուն, առաջիններից էր առաջարկե յունիսեքս ոճը, և առաջինն է դիզայներական ապրանքները սկսել վաճառել մասսայական խանութներում։ Կարդենը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր խաչի կամավորականներից էր։ 2018-իին նրա ունեցվածքը գնահատվել է 800 միլիոն դոլար։