Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Գեորգի Գախարիային վարչապետ նշանակելու մասին: Գախարիան վարչապետ է դարձել երկրորդ անգամ: Դեկտեմբերի 24-ին նա խորհրդարանին է ներկայացրել նախարարների կաբինետի նորացված կազմը եւ կառավարության ծրագիրը: Խորհրդարանը նրան վստահության քվե է տվել ձայների մեծամասնությամբ:
«Վրացական երազանքը» հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ստացել է խորհրդարանի 150 մանդատից 90-ը: