Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան։ Այստեղ նա երկրի ղեկավարության հետ ծրագրում է քննարկել ռազմական և առևտրային գործակցության հարցեր։
Այցի ընթացքում հանդիպում կլինի Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգի հետ։ Նախատեսված է խոշոր ռազմական պայմանագրերի ստորագրում։