Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի վիրահատությունը Կուբայում բարեհաջող ավարտվել է, և այժմ նա հետվիրահատական շրջանում է։ Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ։ Նա նաև նշել է, որ Չավեսը տևական ժամանակ պետք է անցնի վերականգնողական շրջան, և կոչ է արել երկրի բնակչությանն աղոթել նրա առողջության համար։
Հիշեցնենք, որ Չավեսը հաղթել է հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, այն ժամանակ նա հայտարարում էր, որ ամբողջովին առողջ է։