Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Դարձյալ մեկնել է Կուբա, որպեսզի հեռացնի չարորակ նորագոյացությունները։ Հավանայի օդանավակայանում նրան դիմավորել է Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն։
Վերջերս Չավեսն անվանել էր իր իրավահաջորդին։ Շաբաթօրյա հեռուստաելույթում երկրի փոխնախագահ, արտգործնախարար Նիկոլաս Մադուրոյին նա անվանել է երկրի ղեկավարի արժանի թեկնածու, եթե իր հետ ինչ-որ բան պատահի։
Կուբայում Չավեսին սպասվում է չորրորդ վիրահատությունը 1,5 տարվա ընթացքում։