Ամերիկյան Սենատը պատրաստվում է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի նպատակն է ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրից, որը, ըստ Արևմուտքի, ռազմական բնույթ ունի։ Նոր պատժամիջոցներն առնչվելու են Իրանի էներգետիկ և ծովային տրանսպորտի ոլորտներին։
Նախորդ պատժամիջոցները հանգեցրել էին իրանական նավթի արտահանման ծավալների կտրուկ կրճատման, ինչն էապես հարվածել է երկրի տնտեսությանը։
Նշենք, որ Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։