Ուկրաինայում այսօր ընթանում են Գերագույն ռադայի ընտրություններ։ Մասնակցությունն ընտրություններին Կիևի ժամանակով ժամը 13.40-ի տվյալներով կազմել է 23,56 տոկոս։
Ուկրաինացիները պետք է ընտրեն 450 պատգամավորի, որի կեսը համամասնական, մյուս կեսը՝ մեծամասնական ընտրակարգերով։ Հիմնական պայքարն ընթանում է նախագահական Ռեգիոնների կուսակցության և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ընտրական դաշինքի միջև։