Իսրայելի իշխանությունները մեղադրում են Սուդանին, որ այդ երկիրը դե ֆակտո դարձել է Իրանից դեպի աֆրիկյան և մերձավորարևելյան երկրներ զենքի տարանցման ճանապարհ։
Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը Սուդանն անվանել է ահաբեկչություն տարածող երկիր։ Այս հայտարարությունն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ Սուդանը մեղադրեց Իսրայելին ռազմական գործարանի վրա ավիահարվածներ հասցնելու համար։ Սուդանը նշել է, որ այդ հարցով պաշտոնապես կդիմաի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Իսրայելն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել Սուդանի այդ մեղադրանքները։