Չինաստանի կոմունիստական կուսակցությունը տարածած հայտարարության մեջ նշում է, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն կուսակցական կարգապահությունը, խստորեն կդատապարտվեն, անկախ զբաղեցրած պաշտոնից։ Այս հայտարարությունը տարածվել է այն բանից հետո, երբ չինական լրատվամիջոցները հայտնեցին Չունցին քաղաքի կուսկոմիտեի նախագահ Բո Սիլային կուսակցության շարքերից հեռացնելու մասին։ Նրան մեղադրանք կառաջադրվի կաշառակերության և պաշտոնական լիազորությունները գերազանցելու հոդվածներով։ Ավելի վաղ՝ այս տարվա օգոստոսին, Բո Սիլայի կինը դատապարտվել էր գնդակահարության բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդին սպանելու համար։