«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Վարչապետը պահանջում է նախագահի հրաժարականը

Վարչապետը պահանջում է նախագահի հրաժարականը
08.07.2012 | 13:04

Հուլիսի 29-ին Ռումինիայում հանրաքվեի է դրվում նախագահ Տրայան Բասեսկուի պաշտոնավարման հարցը: Նրա պաշտոնանակության գործընթացը նախաձեռնել է խորհրդարանական մեծամասնություն ունեցող լիբերալների և սոցիալիստների կոալիցիան, որի ներկայացուցիչերը նախագահին մեղսագրում են կառավարության աշխատանքը խոչընդոտելը և սահմանադրությունը խախտելը: Ռումինիայի վարչապետը սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Պոնտեն է և ստացվում է, որ երկրի վարչապետը պահանջում է երկրի նախագահի հրաժարականը, նա փաստացի ընդդիմադիր է թե խորհրդարանին, որտեղ իր լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը փոքրամասնություն է, թե կառավարությանը: Ինչ էլ մեղսագրվի 2004 թվականից գործող նախագահին, քաղաքական տրամաբանության մեջ տեղավորվում է, որ մեծամասնությունն ուզում է իր ներկայացուցչին երկրի նախագահ ունենալ: 2007 թվականին նախաձեռնված պաշտոնանկության ժամանակ հանրաքվեի մասնակիցների 75 տոկոսը աջակցություն էր հայտնել Տրայան Բասեսկուին և նա շարունակել էր պաշտոնավարել:

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ