Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Հունաստանը դո՞ւրս է գալիս ճգնաժամից

 Հունաստանը դո՞ւրս է գալիս ճգնաժամից
18.06.2012 | 12:37

Հունաստանում հունիսի 17-ին կայացան խորհրդարանական ընտրություններ: 99 % ձայների հաշվարկի համաձայն` աջակենտրոն «Նոր ժողովրդավարությունը» (29,7 %) առաջ է անցել ձախ ծայրահեղական «Սիրիզայից» (27%):
Դա նշանակում է, որ դեմոկրատները, որոնք հանդես են գալիս Հունաստանին օգնության փաթեթի Եվրամիության համաձայնագրին հետևելու օգտին, կառավարություն ձևավորելու իրավունք են ստանում: Նշենք, որ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին դեմոկրատներին սոցիալիստների հետ չբավարարեց ընդամենը 2 ձայն` նոր կառավարություն ձևավորելու համար (անհրաժեշտ 151 մանդատից նրանք ստացել էին 149-ը):
«Նոր ժողովրդավարության» առաջնորդ և Հունաստանի ապագա վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ հույները քվեարկել են եվրագոտում մնալու համար: Նա կոչ է արել անհապաղ ձևավորել «ազգային փրկության» կառավարություն:

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ