ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկական ավանդական ուտեստներ

Հայկական  ավանդական ուտեստներ
23.05.2012 | 05:09

Ազգային հատուկ դիմագծով, ինքնատիպ վարքուբարքով ու նիստուկացով Գեղարքունիքի մարզը, որի բնակիչների նախնիները հին բայազետցիներ են, վանեցիներ, ալաշկերտցիներ ու մշեցիներ, յուրահատուկ է նաև իր խոհանոցային ընդհանրություններով և ազգային ուտեստների բազմազազանությամբ: Այնտեղ շատ հարգի են ձկնային ուտեստները, «օձի թթուն», կանեփով տոլման, կոնչոլը, բորանին, «բայազեդա քյուֆթան» և ավանդական այլ կերակրատեսակներ, որոնք պատրաստվել են հատուկ առիթո՛վ կամ տոնական օրերին: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

«Օձի թթու»

Վերցնել 1 կգ հատիկավոր ձավար, 0,5 կգ միս, 1 լիտր թթվաջուր, 2 գլուխ սոխ և 200 գ կենդանական ծագմամբ յուղ: Թթվաջուրը լցնել լվացած ձավարի ու մսի վրա և եփել մարմանդ կրակի վրա: Վերջում ավելացնել նշված յուղով ու մանր կտրտած սոխով պատրաստված սոխառածն ու խառնել:
Մատուցել տաք վիճակում` ծեծած սխտորի հետ: Հատուկ օրերին եփած այս կերակուրը տանտիկինները սեղանին են դրել` ասելով. «Ով այն ուտի` օձը նրան չի խայթի»:

«Կոնչոլ»

Կես գլուխ կաղամբ, 1,5 կգ կարտոֆիլ, 200 գ յուղ, կանաչի, 1 գլուխ սոխ, 3 հատ պոմիդոր, աղ:
Պատրաստել սոխառած, ավելացնել մանր կտրտած պոմիդորն ու կանաչին: Կարտոֆիլը եփել առանձին ամանում: Սոխառածի վրա լցնել կտրտած կաղամբը, այնուհետև եփած կարտոֆիլը: Վերջում ավելացնել աղը: Ցանկալի է եփել կճուճում` թոնրի մեջ:

«Կանեփով տոլմա»

Մեկ բաժակ կանեփը թրջել 0,5 լ գոլ ջրում` թոցնելով մեկ ժամ: Այնուհետև քամել, ջուրն առանձնացնել, իսկ կանեփը տրորելով` թեփն անջատել, անցկացնել մսաղացով: 1 կգ ձավարի վրա լցնել մանրացրած 2 գլուխ սոխ, ավելացնել աղացած պղպեղ, ուրց, իսկ վերջում` աղացած կանեփը: Զանգվածը փաթաթել թթու դրած կաղամբի տերևներով: Եփել կանեփաջրով: Հաճելի է հատկապես սառը վիճակում:

«Բորանի»

Վերցնել 1 կգ շաքարի ճակնդեղի կամ բազուկի ցողուն, մաքրել, լվանալ, կտրտել և եփել մարմանդ կրակի վրա: Եփելուց հետո ջուրը թափել, քամել: Տապակել 2 գլուխ սոխով և 200 գ կենդանական յուղով պատրաստած սոխառածի մեջ: Մատուցել սխտորով մածնի հետ:


Կազմեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Դիտվել է՝ 15180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ