ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ամենաբարձր մակարդակում կա հրահանգ

Ամենաբարձր մակարդակում կա հրահանգ
06.08.2024 | 19:21

Հ1-ը ըմբշամարտ չի ցուցադրում, քանի որ այդ սպորտաձևում հայերը հաղթում են, իսկ ամենաբարձր մակարդակում կա հրահանգ՝ որևէ բան, որ կապված է հայերի հաղթանակի հետ, չպետք է հանրայնացվի: Կոնցեպտը հետևյալն է. «Հայերը թույլ են ու անօգնակսն, հետևաբար, պետք է զիջենք, հանձնենք ամեն բան՝ ամեն ոլորտում»: Իսկ սպորտում հաղթանակը նրանց զանգվածային հոգեբանության մեջ պայքարի ենթատեքստ կարող է առաջացնել։

Ալեն Ղևանդյան

Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ