Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Անճաշակ ու թրքաոճ

Անճաշակ ու թրքաոճ
19.12.2022 | 07:19

Հրապարակի ու ողջ մայրաքաղաքի լույսերից, ոստիկանապատ տոնածառից պլշած, հիացած ու հոտային հրճվանք ապրողներին ասեմ, որ Երևանը երբեք այսքան անճաշակ, գեղցու մակարդակի, թրքաոճ զարդարանք չի ունեցել։
Հատկապես՝ Հանրապաետության հրապարակը:


Բայց այն բնորոշ է այս իշխանությանը, այդ իշխանությունը վայելող չտեսներին, թրքահաճո և թրքասեր, պատերազմն այս ժողովրդի գլխին բարդողներին։ Այդքան ծախսված գումարներով կարելի էր բավականին գործ անել սահմանային դիրքերի ամրապնդման և դիտակետերի ամրացման նպատակով։


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9249

Մեկնաբանություններ