Ռուսական РИА Новсости լրատվական գործակալությունը, ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը` ՆԱՍԱ-ին հղում անելով, գրում է. «440-990 մետր տրամագծով 16.33.73 համարի աստերոիդը փետրվարին անցնելու է Երկիր մոլորակի կողքով: Այն Երկրի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին»:
ՆԱՍԱ-ն հիշեցնում է, որ «Ապոլոնների» խմբին դասվող վերոնշյալ աստերոիդը, և այդ խմբին դասվող բոլոր աստերոիդներն առհասարակ, թռիչքային ուղիով հատում է Երկիիր մոլորակի ուղեծիրը, հետևաբար համարվում մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող:
Նշենք, որ 16.33.73 համարի աստերոիդը դեռևս 1995-ին է հայտնաբերվել: