Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

ՈՒմ հա­մար են բաց նա­խա­րա­րու­թ­յան դռ­նե­րը

ՈՒմ հա­մար են բաց նա­խա­րա­րու­թ­յան դռ­նե­րը
12.11.2019 | 00:50

Պարզ­վում է, որ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նում տար­բեր ծրագ­րե­րի դրա­մաշ­նոր­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­նա­կան «պա­տաս­խա­նա­տուն» փոխ­նա­խա­րար Արևիկ Ա­նա­փիո­սյանն է, ո­րին էլ վե­րա­պահ­ված է գնա­հա­տե­լու, թե ինչն է մշա­կու­թա­յին գլուխ­գոր­ծոց, ին­չը՝ ան­ճա­շա­կու­թյուն, հե­տամ­նա­ցու­թյուն։ Մեր ներ­սի աղ­բյուր­նե­րի պնդ­մամբ, այս տի­կինն է գլ­խա­վո­րա­պես հան­դի­պում նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի, ծրագ­րե­րի այն հե­ղի­նակ­նե­րին, ո­րոնք դի­մում են նա­խա­րա­րու­թյուն դրանք ի­րա­գոր­ծե­լու, ա­ջակ­ցու­թյուն ստա­նա­լու ակն­կա­լի­քով։


Ի դեպ, նրան էլ են հա­մա­րում «սո­րո­սա­կան», որն էլ այդ հայտ­նի հիմ­նադ­րա­մից սնուց­վող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի, ան­հատ­նե­րի ա­ռաջ նա­խա­րա­րու­թյան ոչ միայն դռ­ներն է միշտ բաց պա­հում, այլև բյու­ջեն։ Իսկ ոչ յու­րա­յի­նե­րի ծրագ­րե­րը, ան­կախ նրանց վատ կամ լավ լի­նե­լուց, գրե­թե միշտ ան­տես­վում են, ան­հար­կի ձգձգ­վում, ինչն էլ հա­րու­ցում է վեր­ջին­նե­րիս դժ­գո­հու­թյու­նը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ