Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Տիեզերքը երկվորյակ ունի` հակատիեզերք

Տիեզերքը երկվորյակ ունի` հակատիեզերք
10.01.2019 | 10:57

Մեր տիեզերքը կարող է լինել ընդամենը հայելային արտացոլումը զուգահեռ աշխարհի, որ ստեղծվել է հակառակ ուղղությամբ սլացող հականյութից մեծ պայթյունից հետո ժամանակի սանդղակում: Կանադայի Տեսական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականների առաջարկած հեղափոխական տեսությունը հնչում է իբրև ֆանտաստիկ վեպի հանգույց, սակայն օգնում է լուծել մի քանի առեղծվածներ, որ բացատրություն չունեն ժամանակակից գիտության մեջ:
Նոր մոդելի համաձայն` մեծ պայթյունի պահին ձևավորվել են երկու սիմետրիկ տիեզերքներ: Մեկում, որտեղ ապրում ենք մենք, ժամանակը սովորական ընթացք ունի, մյուսը` հայելայինը, սկսել է նույն արագությամբ հեռանալ դեպի անցյալ: Կանադացի գիտնականները դեռ պետք է ամբողջացնեն նոր տեսությունը, բայց ընդհանրապես նրանց տեսակետը ակնհայտ հակասություններ չի հարուցում ու հրապարակվել է ԱՄՆ ֆիզիկոսների ընկերության ամսագրում:


Այսօր ընդունված տեսության համաձայն` մեր ամբողջ տիեզերքը` տարածությունը, ժամանակը, մասսան\էներգիան ի հայտ են եկել մեծ պայթյունից հետո և այդ պահից` արդեն 14 միլիարդ տարի, ընդլայնվում ու սառչում են: Տարրական մասնիկներից աստիճանաբար ձևավորվել են ատոմները, ատոմներից` ամբողջ հայտնի նյութը` ներառյալ աստղերն ու մեզ: Տիեզերքի էվոլյուցիան ու նրա հատկությունները ուսումնասիրում է կոսմոլոգիան, որ հիմք է ընդունում Էյնշտեյնի հարաբերականության տեսության ընդհանուր դրույթներն ու ստանդարտ մոդելը: Բայց ոչ մեկը, ոչ մյուսը չեն կարողանում բացատրել` ինչու՞ տիեզերքի տեսանելի մասում այդքան շատ է նյութը և քիչ հականյութը, տեսության մեջ նրանք պետք է հավասար լինեն: Այդ առեղծվածի, որ հայտնի է Բարիոնի ասիմետրիա անունով, բացահայտման համար առաջադրվել են մի քանի հիպոթեզներ, այդ թվում` մութ մատերիան ու սև անցքերը: Կանադացիների բացատրությունը շատ ավելի պարզ է և թույլ է տալիս հասկանալ բոլոր դիտարկվող երևույթները` առանց հակասելու գոյություն ունեցող տեսություններին: Նոր մոդելը ենթադրում է, որ մեծ պայթյունը սիմետրիայի մեկնակետ է եղել, որից հետո տիեզերքն ու հակատիեզերքը ժամանակի մեջ տարբեր կողմեր են սլացել: Ճիշտ այդպես` էլեկտրոնի ծնունդի հետ վակուումի մեջ միաժամանակ ի հայտ է գալիս պոզիտրոնը: Հաշվարկելով բոլոր հնարավոր զույգերը` ֆիզիկոսները եզրակացրել են, որ հակատիեզերքը չափազանց նման է մեր տիեզերքին, բայց ճշգրիտ պատճենը չէ (անորոշության քվանտային սկզբունքին լիովին համապատասխան): Այս ճշտումը ֆիզիկոսներին թույլ է տալիս խուսափել փիլիսոփայական բարդ հարցերից` օրինակ` կամքի ազատության մասին: Հակառակ պարագայում` զուգահեռ տիեզերքում կատարվողը պետք է հայելային արտացոլումն ունենար մեր տիեզերքում: Կամ` հակառակը:
ВВС


Հ.Գ. Իսկ եթե կանադացիները ճի՞շտ են: Եթե նյութն ու հականյութը հավասար զանգված ունեն, ուրեմն մենք էլ ունենք մեր երկվորյակները կամ կրկնօրինակները, որ ծնվում են մեր մահվան պահին: Կամ մենք ենք ծնվում նրանց մահվան պահին: Եզրակացությունների ու ենթադրությունների շքեղությունը թողնում եմ ձեզ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ