ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության առաջատար լուծումները

Սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության առաջատար լուծումները
24.06.2017 | 11:51

«Սոֆթ Թայմ» և «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերություններ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հայկական «Սոֆթ Թայմ» և ռուսաստանյան «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերությունները Երևանում անցկացրել են միջազգային Thycotic ընկերության «Առաջատար տեխնոլոգիաները ձեր բիզնեսի պաշտպան» սեմինարը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացել են ոլորտում առաջատար Thycotic ընկերության՝ սերվերների և ցանցերի կառուցման ու պաշտպանության լուծումներին։


Սեմինարին մասնակցեցին ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։


«Կորպորատիվ տվյալներին հասանելիության կառավարումը գնալով ավելի արդիական է դառնում ամբողջ աշխարհում։ Պատահական չէ, որ ներկայում կորպորատիվ ցանցեր և սերվերներ անօրինական ներթափանցման դեպքերի 62%-ը տեղի է ունենում արտոնյալ հաշվեգրերին (учетная запись) հասանելիություն ստանալու միջոցով։ Եվ Thycotic-ի տեխնոլոգիաներն ու լուծումները թույլ են տալիս հեշտությամբ և առավելագույն արդյունավետությամբ կառավարել հաշվեգրերի և ըստ դրանց տվյալներին հասանելիության տրամադրման գործընթացը։ Համոզված եմ, որ մեր սեմինարի մասնակիցներից շատերն ստացած գիտելիքը կօգտագործեն իրենց կազմակերպություններում՝ դրանք զերծ պահելով կիբեռգրոհներից»,- նշել է «ԱՖԻ Դիստրիբյուշն» ընկերության տնօրեն Դենիս Մորոզովը։
Սեմինարի մասնակիցներին ընձեռվել է կորպորատիվ ցանցերի և սերվերների կառուցման ու պաշտպանության վերաբերյալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը քննարկելու և պարզաբանելու հնարավորություն։

Դիտվել է՝ 4572

Մեկնաբանություններ