Եվրամիությունն առաջիկայում վճռականորեն կպատասխանի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոստացած եվրոպական ապրանքների 25 տոկոս մաքսատուրքերին՝ նշվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) տարածած հայտարարությունում։ ԵՀ-ը մեկնաբանել է Թրամփի խոսքերն այն մասին, թե ԵՄ-ը «ստեղծվել է Միացյալ Նահանգներին շահագործելու համար և դա հաջողությամբ արել է»։ Բրյուսելը շեշտել է, որ Եվրամիությունն «աշխարհի ամենամեծ շուկան է, ինչը մեծ հաջողություն է ԱՄՆ-ի համար»։               
 

Նրանք ստացել են XXI դարի լույսը. ֆիզիկայի Նոբելյան մրցանակը երեք ճապոնացիներին

Նրանք ստացել են XXI դարի լույսը. ֆիզիկայի Նոբելյան մրցանակը երեք ճապոնացիներին
08.10.2014 | 12:08

2014-ի Նոբելյան մրցանակը ֆիզիկայի գծով շնորհվել է կապույտ լուսադիոդների գյուտարարներին, որոնց միջոցով հնարավոր է ստանալ սպիտակ լույսի նոր, էներգախնայող և տևական աղբյուր: Փորձագետները կարծում են, որ Նոբելյան մրցանակակիրների հայտնագործության շնորհիվ XXI դարը հնարավոր է էկոլոգիապես մաքուր լույսով լուսավորել: Հայտնագործության հեղինակներն են ճապոնացիներ Իսամա Ակասակին, Խիրոսի Ամանոն, Սյուձի Նակամուրան: Ակասակին և Ամանոն աշխատում են Մեյձյոյի համալսարանում (Ճապոնիա, Նագոյա), Նակամուրան՝ Կալիֆոռնիայի համալսարանուն (ԱՄՆ, Սանտա Բարբարա): Մինչև նրանց հայտնագործությունը կային կանաչ ու կարմիր լույս արձակող լուսադիոդներ, պակասում էր կապույտը՝ սպիտակ լույս ստանալու համար: Ակասակին, Ամանոն, Նակամուրան ստեղծել են հուսալի աշխատող կապույտ լուսադիոդներ կիսափոխադրիչների հիմքով:
2014-ի Նոբելյան մրցանակակիրները մարդկությանն առաջարկել են տարբերակ, որը թույլ կտա մոռանալ հին էլեկտրալամպերը, որ լուսավորում էին XX դարում և անցնել առավել արդյունավետ լուսավորության՝ այսպես են բանաձևել շվեդ փորձագետները իրենց որոշումը: «Սովորական էլեկտրալամպը լուսավորեց ամբողջ XX դարը, լուսադիոդային լամպը կլուսավորի ամբողջ XXI դարը»,-ասել է Շվեդիայի Թագավորական ակադեմիայի քարտուղար Ստեֆան Նորմարկը՝ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին Ստոկհոլմում:

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ