Այսօր Ստոկհոլմում կհայտարարեն այս տարվա առաջին մրցանակակրի անունը ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում, երեքշաբթի՝ քիմիայի ոլորտում: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը հայտնի կլինի հոկտեմբերի 10-ին: Այս մրցանակի համար հիմնական թեկնածուն համարվում է Հռոմի պապը: Խաղաղության Նոբելյան մրցանակի պոտենցիալ թեկնածուներ են համարվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը, ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: