Հայաստանի երիտասարդ գիտնականների պատվիրակությունը, որը սեպտեմբերի 8-12-ին մասնակցել է «Moscow Science Week 2014. Գիտության շաբաթ Մոսկվայում» համաժողովին, ռուսական մայրաքաղաքում գործընկերության և համագործակցության մասին երեք համաձայնագիր է կնքել:
ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը համաձայնագրեր է ստորագրել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի և Մոսկվայի մարզի երիտասարդ գիտնականների խորհրդի հետ: Առանձին համաձայնագիր է կնքվել նաեւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Շմիդտի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի միջև: