Այսօրվա ասուլիսում, անդրադառնալով օրերս ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարին, Արշակ Սադոյանը նկատեց. «Ժամանակին Հայոց համազգային շարժումը ստեղծվեց որպես համազգային կազմակերպություն, սակայն վարկաբեկվեց որոշ անհատների կողմից...Այսօր նույն այդ մարդիկ ամաչում են և փոխում են կուսակցության անունը, դարձնում ՀԱԿԿ»:
Ըստ Սադոյանի, մինչ ընդդիմադիր դաշտում առաջնորդի հավակնություններ ունենալը, ՀԱԿԿ-ը պետք է ներքուստ փոխվի: Նրա համար անհասկանալի է նաև ՀԱԿ և ԲՀԿ համագործակցությունը: «Այս ղեկավարությամբ Հայ ազգային կոնգրես կուսակցությանն ապագա չի սպասում: Վաղ թե ուշ հակակրանքը նորից երևալու է: Եթե ԲՀԿ-ի փողերն են պետք՝ ասեք դրա մասին: Եթե չկա գաղափար, միայն փողի հոտի զգացողությամբ որևէ լուրջ բան սպասել պետք չէ. դրանով թքում են հայ ժողովդրի երեսին»,-ասաց Արշակ Սադոյանը:
Նա խորհուրդ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին մինչև մահանալը խաչակիրների մասին մեկ-երկու գիրք գրել. «Այդպես նա միգուցե ավելի օգտակար կլինի»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ