ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 
  • Երկրաշարժ՝ Արգենտինայի հյուսիսում

    Երկրաշարժ՝ Արգենտինայի հյուսիսում

    28.05.2012| 00:12
    Այսօր 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայի հյուսիսում։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժը ցնցել է տեղի ժամանակով 02.07-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Սանտյագո-դել-Էստերո քաղաքից 116 կմ հարավ-արևելք։
  • Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը

    Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը

    23.05.2012| 00:44
    Հունիսի 22-25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ Ստեփանակերտում և Շուշիում, տեղի կունենա Bridge Artsakh-2012 չորրորդ տնտեսական համաժողովը։ Ինչպես հայտնում են «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովից, այն անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո։
  • Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

    Փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին

    22.05.2012| 04:18
    ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կազմակերպվել էր մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոն՝ նվիրված Շուշիի ազատագրման 20-ամյակին: Փառատոնին մասնակցել են շուրջ 200 երաժիշտ-դպրոցականներ: