27.09.2019|
00:16
Վերջերս ահազանգ ստացանք, որ մարզային ՓՄՁԶ-երում հերթեր են գոյանում, քանի որ գրասենյակների օպտիմալացումից հետո միայն մեկ աշխատող է մնացել։ Նկատենք, որ այդ նույն մեկ աշխատողը այսօր պարտավոր է և՛ քաղաքացիներին ընդունել, և՛ տարբեր գյուղերում ուսումնասիրել արդեն իրականացվող ծրագրերի ընթացքը, և՛ պատասխանել բոլորի հարցերին։