Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Պատասխանների սպասող մի քանի հարցեր

Պատասխանների սպասող մի քանի հարցեր
13.05.2024 | 20:18

2023 թվականի նոյեմբեր ամսից սկսած յուրաքանչյուր ամիս ՀՀ ոսկերչական ոլորտը ներմուծում և արտահանում է ոսկե զարդեր 20 000 կգ կամ 20 000 000 գրամ քաշով։
Որպեսզի հասկանանք թե դա ինչ թիվ է, փորձենք հիշել մի քանի փաստեր։

1. Երբեք ՀՀ-ն չի գրանցել ոսկու նման ծավալներով ներմուծում և արտահանում։

2. Արտահանումը գնում է ընդամենը երկու երկիր` Հոնկոնգ և ԱՄԷ։

3. ՀՀ-ում չկան նման արդյունագործական արտադրական հզորություններ և չկա նման ծավալի ոսկերչական արհեստավարժ որակավորում ունեցող կադրային բազա։

4. ՌԴ ոսկու նման ծավալների արտահանումը չի կարող կատարվել առանց բարձրագույն ղեկավարության թողության և պայմանավորվածությունների։

Ելնելով վերոհիշյալ փաստական տվյալներից, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներից սպասում ենք հետևյալ հարցերի պատասխանները.

1. վերջապես ՀՀ ո՞ր ոսկերչական ձեռնարկություններն են կատարում այդ պատվերները:

2. Քանի՞ աշխատակից ունեն այդ գերարագ ՀՀ ոսկերչական ձեռնարկությունները:

3. Հայ ոսկերիչների հատկապես ո՞ր արտադրանքն է նման ծավալներով վաճառվում Հոնկոնգում և ԱՄԷ-ում:

4. Եթե հնարավոր է, հորդորում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր առևտրական հարթակներում են իրացվում ՀՀ-ից արտահանված ոսկին կամ ոսկե զարդերը:

5. Հարկային ի՞նչ դրույքներ են կիրառվում այդ գերարագ գործարանի շրջանառության նկատմամբ:

6. Ի՞նչ ծավալի ԱԱՀ և շահութահարկ է վճարվել ոսկու ներմուծում և արտահանում գործարքների արդյունքում:

Այս հարցերի պատասխանները ստանալուց հետո, հանրությունն անկասկած կցանկանա իմանալ, թե ՌԴ-ն նման օյինբազ գործարքները ինչու՞ է իրականացնում ՀՀ տարածքով և ի՞նչ կլինի, եթե մի ոչ գեղեցիկ օր ամերիկյան և եվրոպական սանկցիաները շոշափեն մեր երկրի ֆինանսական համակարգը:
Դուք պատկերացնու՞մ եք, վտանգի չափը և խորությունը:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Հ.Գ.
Կից ներկայացնում եմ անչափ տպավորիչ տվյալներ` համաձայն ՀՀ վիճակագրական ազգային ծառայության։

Դիտվել է՝ 2994

Մեկնաբանություններ