Վերջերս մի քանի քաղաքական ուժեր խոսում են որոշակի հողեր հանձնելու մասին, ներկայացնելով դա իբրև փոխզիջումներ, իսկ ԶԼՄ-ները այնքան են կիրառում «հողեր հանձնել» արտահայտությունը, որ կարծես փորձում են հասարակությանը համակերպել այդ մտքի հետ:
Նման մոտեցումը դավաճանություն է, ոչ այլ ինչ:
Իսկ ի՞նչ պատասխան պետք է տրվի այն ծնողներին, որոնց «սև օրով» մեծացած Հերոսները այնտեղ են զոհվել՝ պաշտպանելով սահմանը:
Փաստորեն, Նրանք անիմա՞ստ են զոհվել: Պաշտպանել են հողեր, որոնք վաղ թե ուշ պետք է «նվիրվեին» թշնամու՞ն:
Թե՞ դավաճանները որոշել են պլացդարմ տրամադրել թշնամուն: Միանշանա՛կ:
Ադրբեջանին վստահելու և մարմնավաճառից հավատարմություն պահանջելու միջև տարբերություն չկա: Էդ հողերը մեր Հայրենիքն են, որի համար Հերոսներ են ընկել. մեկ քառակուսի սանտիմետր անգամ չի կարելի հանձնել: Վե՛րջ տվեք պարտվողի ու դավաճանի քաղաքականությանը:
Վահե Գրիգորյան