Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Որևէ մեկը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանում բիզնես ու տնտեսություն զարգանա

Որևէ մեկը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանում բիզնես ու տնտեսություն զարգանա
05.02.2024 | 06:55

ԱՄՆ-ում՝ աշխարհի ամենազարգացած տնտեսությունում, ԱԱՀ գույություն չունի։ Ֆեդերալ իշխանությունը գումար է հավաքում հիմնականում եկամտահարկի համակարգի միջոցով: Այսինքն, դու հարկ ես վճարում միայն այն ժամանակ, երբ ունես եկամուտ։

Նահանգներն իրենց հերթին ունեն ԱԱՀ-ին որոշ չափով նման հարկատեսակ, որը կոչվում է վաճառքի հարկ (sales tax)։

Սակայն ամենաբարձր վաճառքի հարկը Կալիֆորնիայում է, որն ընդամենը 7.25% է։ Վաճառքի հարկը, լինելով բավականին ցածր մեր 20% ԱԱՀ-ից, ունի ևս մեկ առավելություն՝ այն վճարվում է միայն մեկ անգամ ու միայն վերջնական վաճառքի կետում։ Սա նշանակում է, որ վաճառքի հարկը վճարում է միայն մանրածախ հաճախորդը:

Ներմուծման համար ամերիկացիները վճարում են ընդամենը 3% մաքսատուրք, որոշ կարևոր ապրանքատեսակների համար այն բացակայում է։ Մինչև 800$ արժողությամբ ներմուծման համար այդ հարկը ևս չի վճարվում։

Բացառություն են կազմում միայն Չինաստանից ներմուծվող որոշ ապրանքատեսակներ (ոչ բոլորը), որոնց համար վճարվում է հավելյալ 25% հարկ։ Այն կոչվում է Թրամփի հարկ կամ Թրամփի սակագին, քանի որ ներմուծվեց Թրամփի կողմից՝ իբր ԱՄՆ-ի տնտեսությունը Չինաստանից պաշտպանելու համար։

Համեմատության համար ասեմ, որ հայաստանյան ներմուծողը ներմուծելիս վճարում է 10% մաքսատուրք և վրադիր 20% ԱԱՀ, որը կազմում է ընդհանուր 32%։ Համեմատելով ԱՄՆ-ում ներմուծվող նույնիսկ որոշ չինական ապրանքատեսակների հետ՝ այն զգալի բարձր է։ 28%-ն ընդդեմ մեր 32%-ի։

Հայաստանյան բիզնեսները, բացի 20% ԱԱՀ-ից, 10% մաքսատուրքից, նաև վճարում են ահռելի եկամտահարկ, շահութահարկ, սոցվճարումներ։ ԵԱՏՄ սահմանափակումները նաև որոշ ներմուծվող ապրանքների համար սահմանում են խելահեղ տուրքեր՝ ի պաշտպանություն ռուսական տնտեսության։

Գումարած խայտառակ թանկ ճանապարհածախսերը ցանկացած ուղղությունից, քանի որ այս պետության ոչ մի իշխանություն չի զբաղվել էս հարցերով։

Ու այս ամենը վճարվում է նախօրոք, չիմանալով՝ բիզնեսը կունենա՞ եկամուտ, թե ոչ։

Ու դուք դեռ ակնկալում եք, թե սրանցից որևէ մեկը շահագրգռվա՞ծ է, որ Հայաստանում բիզնես ու տնտեսություն զարգանա։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ