Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

2020 թ. խոշոր հարկ վճարողների տասնյակը

2020 թ. խոշոր հարկ վճարողների տասնյակը
15.01.2021 | 22:21

Հայաստանում խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակը 2020-ին գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, այդ տասնյակում հայտնված ընկերությունները 2020-ին ավելի շատ հարկեր են վճարել, քան 2019-ին՝ տեղեկացրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2020 թվականի առաջին 10 խոշոր հարկ վճարողների ամփոփված ցուցակը:


«Այն կրկին գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, երկրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդ հորիզոնականում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունը: Չորրորդ հորիզոնականում «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է: Տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Արմենիա» ընկերությունը»,-ասաց Հովհաննիսյանը:


Ընդ որում առաջին 4-ը նույնն են, ինչ եղել են 2019-ին՝ նույն հերթականությամբ:
«Առաջին տասնյակում հայտնված խոշոր հարկ վճարողները 2020-ին ավելի շատ հարկեր են վճարել, քան 2019-ին: Այդ դրական տարբերությունը փոքր է, բայց հաշվի առնելով 2020-ի ընթացքը՝ մենք դա բավականին լավ ենք գնահատում»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Դիտվել է՝ 8687

Մեկնաբանություններ