Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Նրանք չեն մտածում միայն գնելու մասին, փորձում են նաև ինչ-որ բան ստեղծել»

«Նրանք չեն մտածում միայն գնելու մասին, փորձում են նաև ինչ-որ բան ստեղծել»
16.07.2015 | 15:08

Հեռահար սարքը միացվում է համակարգչին և «Աղվես» ծրագրի միջոցով հնարավոր է լինում ստանալ այդ սարքի չափած տվյալները: Այսինքն՝ շարժելով ձեռքը մենք կարող ենք ստանալ տարբեր թվեր՝ ձեռքի և սարքի հեռավորության չափը: Նույն «Աղվես» ծրագրով արդեն հնարավոր է օգտագործել հեռաչափի տված թվերը, թվին համապատասխանեցնել նոտա և ստանալ երաժշտություն:

Այս խաղի հեղինակը Բորիկ Մեսրոպյանն է, ով նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած Digicode կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի լավագույն մտահղացման հեղինակն է: Բորիկ Մեսրոպյանը սովորում է Գորիսի Քարահունջ գյուղի դպրոցում, «Instigeyt» ուսումնական կենտրոնի սան է:
Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբավար, ինժեներ- ծրագրավորող ՀՐԱՅՐ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ռոբոտաշինության խմբակներ կան Գորիսի Ակսել Բակունցի թիվ 1-ին միջնակարգ և թիվ 4 ավագ դպրոցներում: Խմբակներ են բացվել նաև Գորիսի գյուղերում, Տաթևում, Հալիձորում և Շինուհայրում: DigiCode-ին Գորիսից մասնակցել է 22 երեխա: DigiCode մրցույթի նպատակն է դպրոցականների շրջանում խթանել կոդավորման նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ալգորիթմային մտածողությունը և ստեղծագործականությունը, ինչպես նաև բացահայտել տաղանդավոր պատանիներին և աղջիկներին:
«Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցներից» ծրագիրը գործում է 2013-ից՝ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ: Երեխաները ծանոթանում են ծրագրավորման հիմունքներին: Ձևավորվում է արտադրողական մտածելակերպ, ոչ սպառողական: Նրանք չեն մտածում միայն գնելու մասին, փորձում են նաև ինչ-որ բան ստեղծել: Կարելի է ասել` ապագա ինժեներներ են»,- ասաց Հրայր Առուստամյանը, նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հավասարապես հետաքրքրում է աղջիկներին և տղաներին:
Մտավախություն կա, որ ապագայում ռոբոտները լուրջ սպառնալիք են դառնալու մարդկանց համար: Զրուցակիցս ասաց, որ դժվարանում է ասել՝ կա՞ նման վտանգ, թե՞ ոչ, բայց փաստեց, որ արհեստական բանականություն ստանալու գաղափարը շատ երեխաների է հետաքրքրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ