Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Տիգրան Սարգսյանին 82-րդ տեղը չի բավարարում

Տիգրան Սարգսյանին 82-րդ տեղը չի բավարարում
11.04.2013 | 16:01

«Ցանցային պատրաստվածության մասով Հայաստանը 12 կետով առաջ է ընկել և գրավել է 82-րդ տեղը։ Մենք բարելավել ենք մեր դիրքերը, սակայն դեռևս լուրջ անելիքներ ունենք, քանի որ մրցակցային առումով Ադրբեջանն ու Վրաստանն ավելի առաջ են։ Մեզ չի կարող բավարարել զբաղեցրած 82-րդ տեղը»,- կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը։ Խոսքը, ըստ ամենայնի, վերաբերում էր տրանսպորտի և կապի ոլորտին, քանի որ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանին տարբեր գերատեսչությունների հետ համատեղ զարգացման ծրագիր մշակել։ Սակայն կարճ դադարից հետո վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ խնդրի լուծման համար փոփոխություններ են անհրաժեշտ բոլոր բնագավառներում, այդ իսկ պատճառով հանձնարարեց բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին համատեղ աշխատել, աշխատանքների գլուխ նշանակեց Գագիկ Բեգլարյանին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ