Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Փորձում են հաշտեցնել մեզ այս նվաստացուցիչ վիճակի հետ

Փորձում են հաշտեցնել մեզ այս նվաստացուցիչ վիճակի հետ
22.09.2024 | 10:26

Ոմն Այխան Հաջիզադե, որը Բաքվի բարբարոսական վարչախմբում զբաղեցնում է ԱԳՆ կոչեցյալի ինչ-որ խոսնակի պաշտոն, պարբերաբար աչքի է ընկնում Հայաստանի հասցեին վիրավորական, լկտի ու վերջնագրային բնույթի պահանջների հնչեցմամբ և մեր երկրի ներքին գործերին խառնվելով։

Անսահմանորեն ամոթալի է, որ Հայաստանը հասցվել է այն վիճակի, որ նույնիսկ սրա նման «շարքային դռնապանը» համարձակություն ունի նման հռետորաբանություն կիրառելու մեր պետության հասցեին, իսկ սրանից ավելի ամոթալին այն է, որ մեզ փորձում են հաշտեցնել այս նվաստացուցիչ վիճակի հետ։

Հայաստանի վերածնունդը և լիակատար գերակայության հաստատումը թշնամական քաղցկեղային գոյացության նկատմամբ պետք է դառնա յուրաքանչյուր հայաստանցու և հայի կյանքի ու պատվի գործ, քանի որ անպատիվ գոյություն քարշ տալը միայն թուլամորթների և ապիկարների բաժինն է։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ