-
17.10.2022|
07:23
Աստծո մասին քարոզները, զրույցներն ու կոչերը ինքնանպատակ են, եթե միտված չեն ծանոթացնելու, մոտեցնելու և միավորելու Արարչին ու արարածին:
-
15.10.2022|
09:49
Օբյետիվորեն գոյություն ունեցող աշխարհը ամեն մարդու համար սկսվում է նրա ծնունդով, լրանում նրա բաժին կյանքով և վերջանում է նրա մահով:
-
12.10.2022|
07:20
Մենք բոլորս ուղղակի մխրճվել և սուզվել ենք ուրիշներին դատելու այս պղտոր ճահճի մեջ: Ում ասես և ինչի համար ասես չենք դատում` Տիրոջ իշխանությունը հափշտակելով, մոռանում ենք Նրա պատվիրանը. «Մի՛ դատեք, որպեսզի չդատվեք»:
-
11.10.2022|
07:42
Առաջին մարդկանց դրախտային կյանքից մինչև այսօր բազմալեզու ու բազմաբառ մարդկության պատմության ու ամեն մի անհատի կենսագրության առանցքային իրողությունը բնորոշող բառը փրկությունն է:
-
08.10.2022|
10:25
Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգու՛յշ եղեք, չխռովվե՛ք, որովհետեւ պետք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ:
-
06.10.2022|
07:24
Կա մեր բազմաթիվ մեղքերի ևս մի աղբյուր, որից առաջանում է մեր ջղայնությունն ու բորբոքվածությունը` դա մեր անհամբերությունն է:
-
03.10.2022|
07:21
Մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, որովհետեւ մեր դեմ ևս մարմին ու արյուն չէ, որ պայքարում են:
-
02.10.2022|
09:41
Իմ քաղաքակրթությունը դարեր ի վեր ձգտել է երևան հանել Մարդուն` ինչպես կսովորեցներ լքված քարակույտի մեջ տեսնել հոգու եկեղեցին:
Նա Մարդուն է քարոզել, Մարդուն, որ իշխում է անհատին.
-
01.10.2022|
09:25
Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց հետո ձեր մեջ կգան հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին:
Գործք.20;29
-
26.09.2022|
07:21
Ոչ մի անհատ չի կարող առանց Աստծո իր համար ճիշտ կյանքի ուղի հարթել, և ոչ մի ազգ, առանց աստվածային ճշմարտությունների, չի կարող պատմություն կերտել ու հարատևել: