12.09.2024|
21:13
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ,
սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:30-ին, Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ընդառաջ հրավիրում ենք մասնակցելու Մայր Տաճարում շրջայցին, այնուհետև մամլո ասուլիսին, որը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում: