Օգնէ՛ մեզի, Տէ՜ր, օգնէ՛ մեզի, ո՜վ մեր փրկիչ Աստուածը, Քու մեծ անունիդ փառաւորութեան համար.
Տէ՜ր, փրկէ՛ մեզ եւ քաւէ՛ մեր մեղքերը,
Քու սուրբ անունիդ համար:
Շրջելով Սուրբ Գրքի այն էջերը, որոնց վրա հայտնաբերված է պատերազմի միակ ճշգրիտ փիլիսոփայությունը, և ուսումնասիրելով, Աստվածաշնչի լույսի ներքո, վերջին պատերազմները, մենք կարող ենք, այժմ պատասխանել` որո՞նք են գալիք պատերազմի պատճառները։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։