ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ՆԱՐԵԿԸ» ԿՆՈՋՍ ՓՐԿԵՑ

«ՆԱՐԵԿԸ» ԿՆՈՋՍ ՓՐԿԵՑ
22.07.2011 | 00:00

Վկայողը Ֆիրդուսի Տեր-Վարդանյանն է, ապակու վրա զարդանախշեր անող արհեստագործ, քահանայի թոռ, իսկ նրա հոգևորական պապերից նշանավոր Տաճատի նկարը, Ֆիրդուսին վկայում է, թե` Մայր աթոռում էլ կա:
Ֆիդուսենք` ապուպապերից ժառանգած 1700-ական թվականների «Նարեկի» մատյանն ունեն և միշտ մոմ են վառում մատյանի մոտ կամ աղոթում: Եվ ահա ցուրտ ու մութ տարիների դժվարին օրերին, Ֆիրդուսու կինը հիվանդանում է և մի շարք անգամ փորձում իր կյանքին վերջ տալ: Եվ մի անգամ էլ թույնի այնպիսի քանակ է խմում, որ բժիշկներն ասում են` անհնար է որևէ բան անել, մի քանի ժամից կմեռնի:
-Ես,- ասում է Ֆիրդուսին,- անմիջապես հորս խոսքը հիշեցի, որ ընտիր հավատացյալ էր և պատվիրել էր, որ նման ծայրահեղ դեպքերում հարկավոր է «Նարեկի» միջնորդությամբ դիմել Աստծուն: Անմիջապես գնացի տուն, բացեցի «Նարեկը», կարդացի, որքան որ կարողացա, աղոթեցի, մոմ վառեցի կնոջս կյանքի փրկության համար, և հանգստություն իջավ իմ մեջ: Հասկացա, որ Տերը խնդրանքս լսեց: Ապա շտապ վերադարձա հիվանդանոց: Այստեղ ուրախ անակնկալ էր սպասում ինձ: Բժիշկներն ասացին, որ զարմանալի բան եղավ, հանկարծ կնոջդ արյունը սկսեց նորոգվել, թե թույնն ուր սկսեց անհետանալ` չիմացանք:
-Աստված փրկեց, -վկայեցի ես բժշկին:
-Ի՞նչ Աստված, Աստված չկա՛,- վրդովվեց անհավատ բժիշկը:
-Քո Աստվածը սա է,- ասացի բժշկին և նրա գրպանը խցկեցի 100-դոլարանոցը:- Վերցրո՛ւ քո Աստծուն: Իսկ իմ Աստվածը կենդանի է ու կա՛, և իմ կնոջը ստույգ մահից Քրիստո՛ս փրկեց «Նարեկի» միջնորդությամբ: Ասացի ու դուրս եկա:
«Եվ ո՛վ` մինչ մահ է մեղքի մեջ ընկել,
և ո՛վ կրկին է բռնվել դիվաց
մետաղյա ցանցում,
և ո՛վ սուզվել է անդունդը չարյաց,
կյանքի փրկության նշույլն այս ունի`
որ քավության ելք գտնի սրանով,
ինչպես որ բազում պարտքեր ունեցողն`
աչքի անձրևով` Ամենակալի
գթության առաջ,
որով կրկին է երկիրը աճում ու
բարգավաճում`
Աստծո Սուրբ Հոգուն իր նվիրվելով`
ամենահրաշ ծաղկավետությամբ:
Իսկ մենք Տերունի պաշտելի
Բանի ասելիքն հիշենք որպես խրախույս,
թե ամենայն ինչ հնարավոր է այն մարդու համար, ով որ` հավատա...» («Նարեկ», Բան Ժ)։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ