ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«ԱՆՀՆԱՐ ԷՐ, ՈՐ ՄԱՀՆ ԱՅՍ ԿՅԱՆՔԻ ՏԱՃԱՐԻ ԱՌՋԵՎ ԻՐ Սև ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆԵՐ»

«ԱՆՀՆԱՐ ԷՐ, ՈՐ ՄԱՀՆ ԱՅՍ ԿՅԱՆՔԻ ՏԱՃԱՐԻ ԱՌՋԵՎ ԻՐ Սև ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆԵՐ»
23.09.2011 | 00:00

ԱՆԴՐԱԴԱՐՁ

«Իրատես de facto»-ի նախորդ` թիվ 57-ում տպագրված «Երուսաղեմի խենթերը» (հեղինակ` Մեհրուժան Բաբաջանյան) հրապարակումից հետո խմբագրություն հեռաձայնողները փորձում էին ճշտել` թերթի ուրբաթ օրվա համարում կտպագրվի՞ շարունակությունը։
«Անհնար էր, որ մահն այս Կյանքի Տաճարի առջև իր սև հաղթությունը տոներ: Հանկարծ բակի նեղ դռնից ներս մտնող խենթ սերբին եմ տեսնում, որն իրեն բնորոշ արագ ու լայնաքայլ ընթացքով շտապում էր դեպի Տաճար: Ներս մտնելիս նրա ուշադրությունը նույնպես գրավեց կողքի անսովոր անցուդարձը: Հետ դարձավ, մոտեցավ, էլի մոտեցավ ու հասկացավ, որն է բանը: Նրա շարժումները կարծես արդեն ինչ-որ Մեկի կողմից ծրագրված լինեին, ու այնպիսի տպավորություն էին թողնում, որ նա արդեն գիտեր, թե ինչ պիտի աներ, որովհետև նա անսպասելիորեն ոստիկանների արանքից թափով քայլեց դեպի մարդը, ձեռք տվեց դիակին, համոզվելով, որ մեռած է, հետ գնաց, Տաճարի պատի տակ մի պահ կանգնեց, մեջքից իջեցրեց սև, կեղտագույն ուսապարկը, միջից մի փոքրիկ շշով լի ձեթ հանեց, օրհնված սուրբ պատարագների ժամանակ, կամ էլ սուրբ Գերեզմանի կանթեղների ձեթն էր, ինչն այստեղ հավատքով օգտագործում են շատ քրիստոնյաներ, բացեց կափարիչը և նորից ուզեց դեպի մարդը գնալ, բայց հանկարծ ոստիկանները, կարծես չարի հրամանով, իսկույն դեմը կտրեցին և խստիվ արգելեցին մոտենալ:
Խենթն ամեն գնով ուզում էր մարդու դիակին մոտենալ, և ձեթով օծել մեռնողի մարմինը: ՈՒ քանի որ, ըստ Պողոս առաքյալի, Աստծո զորությունը մեր տկարության ժամանակ է գործում, պատերազմի ելքը Տերն Ինքը հուշեց. որովհետև բոլորից երկայնահասակ լինելով, սերբն անսպասելիորեն ձեռքը վեր բարձրացնելով, շշի պարունակությունը թափով շաղ տվեց բոլորի վրա, և օրհնված յուղի շիթն «օծեց» թե՛ բժիշկներին, թե՛ ոստիկաններին, թե՛ մեռածի կիսամերկ մարմինը: Եվ ավելին՝ բժիշկները բարկացած այդ արարքի վրա, բամբակով սկսեցին մաքրել մարդու սևացող ու անկենդան մարմինը, չհասկանալով, որ այդպիսով, կարծես, յուրովի վերջին օծման խորհրդի արարողակարգն էին ավարտում, իհարկե, առանց հավատքի: Ոստիկաններն իսկույն գետնից կտրեցին սերբին և, օդ բարձրացնելով, մի կողմ տարան, բայց խենթը թափ տվեց իրեն և գետնին ընկնելով, հենց Տաճարի պատի տակ, գլուխը հավաքեց երկար ու ոսկրոտ ձեռքերի մեջ, ծնկաչոք վիճակում անշարժացավ աղոթքի դիրքում: Ոստիկանները նրան այդ վիճակում թողնելով, կողքերը շարվեցին պահակի նման, որ նա չխանգարի բժիշկներին: Բայց գործը կատարված էր. մեռնողն իր օծումը ստացավ, մնում էր միայն Բարձրյալի վերջին Խոսքը»:
Թե ինչ եղավ հետո, կիմանաք` ընթերցելով «Իրատես de facto»-ի սեպտեմբերի 27-ի համարը։

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ