ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ՎԻՇԱՊՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՎԻՇԱՊՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
23.12.2011 | 00:00

Չկարծեք, թե մեր իմացած կենդանի վիշապներն են հայտնվել Հայաստանում, ո՛չ, այլ առավել վտանգավորները՝ հոգևոր վիշապները, որոնք մեր ազգային ոգու հետ են պայքարում։
Մանրամասնեմ ասվածը։ Այս նոր տարվա շեմին ուր էլ գնաս, որ խանութն ու կրպակը մտնես, անպայման վիշապների արձանիկների, նկարների և օրացույցների կհանդիպես, քանի որ աշխարհի հզոր պետություններից մեկի՝ Չինաստանի օրացուցային տարվա հերթական կենդանակերպի տարին է։ ՈՒ քրիստոնեական անաղարտ աղբյուրներից հեռացած և անգիտությամբ պղտորված մարդկությունը, տրվելով այդ դիվական մոլորությանը, մեկ էլ տեսնում ես, մի տարի սեփական տան պատերն ու անկյունները զարդարում է մեկ աքաղաղի, մեկ խոզի ու էլի զանազան այլ կենդանիների պատկերներով։ Այս տարի էլ հիմարացած մարդկությունը, այդ թվում և` քրիստոնյա կոչվող հայորդիներս, պետք է մեր սեփական կամքով մեր տները տանենք վիշապ հիշեցնող չինական հավատալիքների այդ մոլորության պատկերները, որոնք իրենց շահամոլության պատճառով առատորեն Չինաստանից Հայաստան են կրում տգետ առևտրականները։
Նույնիսկ մի անգամ ծանոթ քրիստոնյայի տանը, երբ պատահաբար աչքս ընկավ իրենց տան պատի այդ տարվա օրացույցի նկարին, որտեղ կեղտոտ մռութով մի խոզ էր նկարված, զարմացա այդ հայորդու մտածելակերպի վրա։ Բայց երբ ուշադրություն դարձրի, որ այդ նկարը կպցրած է հենց Հիսուսի Խաչի կողքին, բարկություն բորբոքվեց ներսումս, որ այդքան հիմարացած կարող է լինել քրիստոնյան, ով Տիրոջ հաղթական ու Սուրբ Խաչի կողքին կարող է այդ կեղտոտ կենդանու նկարը զետեղել։ ՈՒ զգուշացրի տանտերերին, որ նրանց արարքը մեծ անարգանք է մեր սրբությունների ու հավատի դեմ։ Լավ էր, որ նրանք հանդիմանությունը սիրով տարան, ու մեղա գալով հանեցին այդ օրացույցը։
Այս գալիք տարին էլ քրիստոնյա համարվող ազգիս օջախների պատերը վիշապներով են «զարդարելու» շատերը։ Մինչ այդ անելը, ով հայորդի հայրենակից, գոնե այս իմացիր ու զգուշացրու մերձավորներիդ, որ վիշապը ոչ միայն թունավոր ու մահացու կենդանի է, այլև հոգևոր ոլորտում անձամբ սատանայի խորհրդանիշն է կրում, ինչպես գրված է Սուրբ Ավետարանում. «Եվ երկնքում պատերազմ եղավ: Միքայելը և իր հրեշտակները կռվում էին վիշապի դեմ. վիշապը կռվում էր իր զորքերով, բայց նրանք չկարողացան դիմադրել. և երկնքում նրանց համար տեղ չգտնվեց: Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեհեղզեբուղ և սատանա, և որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները» (Հայտնություն 12. 7-9)։
Հիմա գոնե հասկացա՞ր, թե ում պատկերն ու զորությունն ես հրավիրում քո իսկ սիրած օջախն ու ընտանիքը, ու դեռ ուզում ես գալիք տարվա բարօրությունները վայելել։ Նաև քիչ առաջ կարդացինք, որ Միքայել հրեշտակապետից պարտված ընկան սատանան ու իր հրեշտակները, այդպես էլ պիտի Աստծո արքայությունից դուրս մնան բոլոր նրանք, ովքեր կամակից են լինելու չարի գործերին։
Այս ամենն իմանալուց հետո եկող տարվա սպասվելիք ուրախության ու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան օրերին ավելի լավ չէ՞ մեր օջախներից ներս հրավիրենք Տիրոջ ավետաբեր հրեշտակներին, իսկ Սուրբ ծննդյան ճրագալույցի օրը (հունվարի հինգի երեկոյան պատարագից հետո) եկեղեցիներից վառվող մոմերով մեր տները բերենք Աստծո գալիք տարվա ողորմության օրհնությունները։
ՈՒրեմն թող լինի այդպես, և մեր բոլորի Սրբասուրբ Մոր՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսական պահպանությունը լինի օգնական Տիրոջ խոսքին ու փրկարար կամքին հնազանդ ընտանիքներին։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Մեկնաբանություններ

伀/subscribe">ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ