Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»
11.08.2009 | 00:00

«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑ» 70-ԱՄՅԱ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՎԻՑ ՀԵՏՈ
(սկիզբը` նախորդ համարում)

Հիմա անդրադառնամ Եհովա անվանը։ Բաց արեք Հին կտակարանի «Ելից» գիրքը, այլ կերպ ասած` Մովսեսի գիրքը։ Մինչև այն պահը, երբ Աստված քարե տախտակների վրա գրված պատվիրաններ կտար Մովսեսին, Սուրբ գրքում շրջանառվում է Աստված բառը։ Երբ Մովսեսը պետք է գնար ժողովրդի մոտ և նրանց ներկայացներ Աստծո պատվիրանները, դիմում է Աստծուն, ասելով.
-Տեր Աստված, հիմա ես գնում եմ մարդկանց մոտ, եթե ինձ հարցնեն, ես ինչպե՞ս ներկայացնեմ Քեզ։
Աստված պատասխանում է.
-Ես եմ, որ Եմ։ Կգնաս կասես` Եմ-ը ասաց,- և այլն։
Այս պահից սկսած` «Աստվածաշունչ» մատյանում օգտագործվում է Եհովա անունը` որպես Աստծո անուն։ Որպեսզի ամեն անգամ չգրվի Աստված (որն իրեն կոչեց Ես եմ, որ եմ) օգտագործվում է այս բառակապակցության եբրայերեն տարբերակը, որը նշանակում է Եհովա կամ Յահվե։
Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, թե Աստծո անունը Եհովա է։ Այդ տրամաբանությամբ եթե մենք փորձենք Աստծուն դիմել հայերեն տարբերակով, ապա պիտի ասենք Տեր` Ես եմ, որ Եմ, որը պարզապես անհեթեթություն է։
Շարունակեմ խաչի խորհուրդը։
Ինչպես ասացի, Սուրբ գրքում խաչը բազմիցս շեշտվում է որպես Կենաց ծառ։ Կենաց ծառի պտուղը, պարզ է, որ կյանքն է։ Իսկ ո՞վ է կյանքը։ Կյանքը Հիսուսն է։ Նա ինքն է խոսում այդ մասին, ասելով. «Ես եմ կյանքը, ովքեր դեպի ինձ գան, մահը չեն ժառանգի, այլ հավիտենական կյանք կունենան»։ Որպեսզի իրականանար այս մարգարեությունը Կենաց ծառի պտղի առումով, ուրեմն, պետք է պտուղը և ծառը միանային և կազմեին մեկ մարմին. Հիսուսը մեխվեց կենաց ծառին (խաչին), և նրա արյունը խառնվեց ծառի հետ։
Այստեղ կա մի շատ հատկանշական բան. ինչո՞ւ Հիսուսը խաչին ամրացվեց մեխով։ Ահա թե ինչու։ ՈՒշադրություն դարձրեք. ցանկացած պտուղ, լինի հատապտուղ, թե ծառապտուղ, բոլոր տիպի պտուղներն ինչպե՞ս են ամրացած ծառին։ Ավելի ցայտուն պատկերացնելու համար դիտարկենք թութը։ Եթե աջ ձեռքի մատներով բռնեք թթի, այսպես կոչված, «պոչից» և ձախ ձեռքի մատներով պլոկելով առանձնացնեք պտղի զանգվածը պոչից, ապա ձեր աջ ձեռքում կմնա մի մարմին, որը ճիշտ և ճիշտ նման է մեխի։ Այսպիսով, բոլոր պտուղները միանում են ճյուղին մեխանման զանգվածով։
Ի՞նչ է կատարվում, երբ պտուղը հասնում է։ Նրան պոկում են ծառից, և տրվում է մարդկանց` ճաշակելու։
Երբ պտուղը (Հիսուսը) հասավ (մահացավ) խաչի վրա, նրան իջեցրին խաչից, և նրա մարմինը որպես հավիտենական կյանքի պտուղ դարձավ մարդկանց համար։
Այստեղ տեղին է մեկնել ևս մեկ խորհուրդ։ Այն է. ի՞նչ խորհուրդ ունի Հիսուսի մահը խաչի վրա։ Բացի նրանից, որ նա իր մահով վճարեց մարդկային մեղքի դիմաց, որի գինը մահն էր, բացի նրանից, որ կատարվի մարգարեությունը, մեկ խորհուրդ ևս ունի։ Հիսուսի մահը թույլ տվեց բաց անելու և կարդալու Հիսուսի կտակը, քանզի, քանի դեռ մարդը չի մահացել, նրա գրած կտակն իրավունք չկա բացելու և կարդալու, այլ միայն մահից հետո։
Ահավասիկ Նոր կտակարանը, այլ կերպ ասած, Հիսուսի Ավետարանը։ Ի՞նչ է կտակել Հիսուսը մարդկությանը։ Նա կտակել է իր մարմինը` որպես հավիտենական կյանքի պտուղ։ Հիշենք Ավետարանի խոսքերը։ Երբ Հիսուսը խոսում էր երկնքի արքայության, հավիտենական կյանքի մասին, աշակերտներից մեկը հարցրեց. «Վարդապետ, ի՞նչ պետք է անենք, որ մենք էլ գանք այնտեղ, ուր դու ես գնալու, այսինքն` երկնքի Արքայություն»։ Հիսուսը պատասխանում է. «Կերեք իմ մարմինը, խմեք իմ արյունը, և դուք էլ կգաք այնտեղ, ուր որ ես եմ գնում»։ Այստեղ Ավետարանիչը գրում է, թե աշակերտները չհասկացան Հիսուսի խոսքերը և զարհուրած հետ-հետ գնացին։
Ինչպե՞ս պետք է հասկանալ. Հիսուսի մարմինը Հիսուսի Ավետարանն է, իսկ նրա արյունը` Հիսուսի խոսքը, որը կարմիր թելի պես ձգվում է Ավետարանի սկզբից մինչև վերջ։ Եթե, որպես հոգևոր սնունդ, ուտեք այդ խորհրդանշական մարմինը և մարսեք այն, շատ կարևոր է, որ մարսեք, այլապես, եթե չմարսեք, օգուտ չունի, այլ երբ մարսեք, և Հիսուսի խոսքը մտնի քո մեջ և ողջ էությամբ քո մեջ ընդունես Հիսուսին, կձուլվես Հիսուսին` նրա հետ դառնալով մեկ մարմին, դու էլ կհայտնվես այնտեղ, ուր որ Հիսուսն է, այսինքն` Երկնքի Արքայությունում։
Այս պահը պարզորոշ նկարագրված է Ավետարանում, թե ինչպես ոմն մեկը կերավ Հիսուսի Ավետարանը, մարսեց այն և հայտնվեց Երկնքի Արքայությունում։ «Երբ Հիսուսն իր համբարձվելուց առաջ զրուցում էր Պետրոսի հետ, նրան մեկ առ մեկ մեկնում էր` աշակերտներից ով ինչ մահով պիտի մահանա, քիչ հեռվում կանգնած էին Մարիամ Աստվածածինը և Հիսուսի աշակերտներից Հովհաննեսը։
Պետրոսը հարցնում է Տիրոջը, թե ի՞նչ կլինի Տիրոջ ամենասիրելի աշակերտ Հովհաննեսի հետ։ Հիսուսը պատասխանում է.
-Եթե Ես ասեմ, որ ուզում եմ, որ նա հավիտյան ապրի, ի՞նչ կմտածես այդ մասին»։ Այլևս բացատրություն չի տալիս։
Եվ երբ Հիսուսի համբարձվելուց հետո աշակերտները հավաքվում են, Պետրոսը եղբայրների հետ քննարկում է Տիրոջ ասածը Հովհաննեսի մասին, և նրանք միմյանց հարց են տալիս` մի՞թե Հովհաննեսը չի մեռնելու։
Ահա ինչ տեղի ունեցավ։ Հիսուսի 12 աշակերտներից 11-ը, առանց բացառության, նահատակվեցին, միայն Սուրբ Հովհաննես ավետարանիչն է, որ մահացել է իր մահով, ապրելով բովանդակ երկրային կյանք, ավելի քան 90 տարի։ Բազմիցս փորձել են սպանել նրան, մասնավորապես թույնով բաժակը տվել են, խմել է, բայց թույնը կորցրել է իր ուժը և ներգործություն չի ունեցել, նրան մտցրել են եռման ձեթով լի տակառի մեջ, և նա միանգամայն անվնաս դուրս է եկել, և տեսնելով, որ ոչինչ չի ազդում, նրան հանգիստ են թողել։
Սուրբ Հովհաննեսը, կանխազգալով իր մահվան օրը և ժամը, իր համար գերեզման է փորել տալիս, գալիս է պառկում, հանդերձներն ուղղում և հոգին ավանդում։
Երեք օր հետո արձագանքելով այն եղբայրների թախանձանքին, ովքեր ներկա չէին եղել Սուրբի թաղմանը, վերցնում են քարը գերեզմանի վրայից, ապա գերեզմանում տեսնում են միայն Սուրբ Հովհաննեսի հողաթափերը։ Նա վերափոխվել էր, գերեզմանում մնացել էին միայն հողաթափերը, ինչով որ նա կապված էր երկրի հետ։
Ճիշտ նույն ձևով էլ վերափոխվել է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը։ Այս պատմությունը ներկայացնում է Մովսես Խորենացին։ Հիմա ինչո՞ւ այսպես եղավ Հովհաննեսի պարագայում։ Կարդում ենք հայտնության մեջ. «Հրեշտակը, որը մի ոտքով կանգնում է ջրերի վրա, մյուս ոտքով` ցամաքի, իր ձեռքին ուներ բացված փոքրիկ գրքույկ` Գառան գիրքը, և Հրեշտակը տվեց այն ինձ և ասաց` կեր։
Երբ ուտում էի, քաղցր էր մեղրի պես, բայց երբ հասավ որովայնս, դառն էր ինչպես մաղձը»։ Այսինքն, Սուրբ Հովհաննեսը կերավ և մարսեց Գառան գիրքը (Հիսուսի Ավետարանը), ուստի և արժանացավ այս ճակատագրին, վերափոխվեց Տիրոջ մոտ Երկնքի Արքայություն։
Սիրելիներս, ես փորձեցի համառոտակի ներկայացնել Ձեզ իմ խոսքը։ Խորհեք, խնդրում եմ, այս հարցերի շուրջ։ Նաև միշտ հիշեք, որ սատանան պատերազմում է անխնա միջոցներով, խաբեությամբ, գայթակղությամբ։
Այդ գործին լծվել են բազում սպասավորներ. վերցնելով 30 արծաթը` դավաճանում են Տիրոջը։
Եղեք սթափ, երկու տիրոջ չես կարող ծառայել, ծառայիր կամ Աստծուն, կամ Սատանային։
Ընտրությունը Ձերն է` Խա՞չը, թե՞ ցիցը։ Այս իմ խոսքը 1999 թվին ներկայացրի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան, երջանկահիշատակ սրբազան Աճեմյանին։ Նա ասաց.
-Տղաս, ես ցնցված եմ, ինչ որ հիմա դու ինձ ներկայացրիր, ոչ միայն ես պետք է իմանամ, այլև ողջ ժողովուրդը։ Պետք է քեզ անհապաղ խոսափող տրամադրվի, որպեսզի քո խոսքը հասնի մարդկանց։- Ապա ավելացրեց.- ես չեմ կարող քեզ ժամ տրամադրել այն հաղորդաշարով, որը ես վարում եմ («Խորան Լուսո»), սակայն հենց հիմա ես կկապվեմ Մայր Աթոռ սբ. Էջմիածնի քարոզչության կենտրոնի տնօրենի հետ, կխնդրեմ, որ քեզ ընդունի, լսի և քեզ համար հեռուստաժամ առնեն` այս քո խոսքը ժողովրդին հասցնելու համար։
Սակայն եղան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, և ինձ չհաջողվեց շուտափույթ հանդիպել քարոզչության կենտրոնի տնօրենի հետ։ Այդ օրերին վախճանվեց Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսը, եկեղեցին զբաղված էր թաղման արարողությամբ, այնուհետև ամիսներ նոր կաթողիկոսի ընտրություններով, դրան նախորդեց հոկտեմբերի 27-ը։ Ամեն ինչ խառնվեց իրար։
Երբ, վերջապես, հաջողվեց հանդիպել քարոզչության կենտրոնի տնօրենի հետ, արդեն այդ պաշտոնում հայր Մակարն էր։ Նա պարզապես ցրող պատասխան տվեց, իբր պետական ֆինանսավորում չկա, առայժմ չենք կարող հեռուստաժամ առնել, թողեք ձեր տվյալները, հնարավորության դեպքում մենք ձեզ տեղյակ կպահենք։
Առայսօր տեղյակ են պահում։
Չնայած ասացին` ուզում եք, գրություն տանք, որ Մայր Աթոռ ս. Էջմիածնի քարոզչության կենտրոնը տեղյակ է ձեր քարոզին, լիովին համաձայն է, դրանով ներկայացեք հեռուստատեսություն, եթե անվճար եթեր կտրամադրեն, խնդրեմ։
Պարադոքս չէ՞, արդյոք, որ քրիստոնյա երկրում քրիստոնեության թեմայով քարոզ կարդալու համար պետք է վճարես։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։
(շարունակելի)
Դերենիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2791

Մեկնաբանություններ