Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
17.02.2012 | 00:00

ՈՒխտը և վանականները
Մի օր երկու վանական` ծեր ու երիտասարդ, վերադառնում էին իրենց մենաստանը։ Նրանց ճանապարհը կտրում է գետը, որն անձրևների պատճառով վարարել և ափերից դուրս էր եկել։ Գետի ափին կանգնած էր մի կին, ում շտապ հարկավոր էր անցնել գետը, սակայն չէր կարողանում առանց կողմնակի օգնության։
ՈՒխտը վանականներին խստորեն արգելում էր դիպչել կանանց։ Երիտասարդ վանականը, նկատելով կնոջը, ցուցադրաբար շրջեց դեմքը, իսկ ծերունին մոտեցավ կնոջը, վերցրեց ձեռքերի վրա և տեղափոխեց մյուս ափ։
Մնացած ողջ ճանապարհին վանականները լուռ էին, սակայն մենաստանին դեռ չհասած երիտասարդը հարցրեց.
-Ինչպե՞ս դիպար այդ կնոջը։ Մի՞թե դու երդում չես տվել։
Ծերունի վանականը պատասխանեց.
-Ես նրան տեղափոխեցի և թողեցի գետի ափին, իսկ դու մինչև հիմա նրա հետ ես։

Գրանիտե սալաքարը

Մի մարդ ուզում էր մասնակցել տաճարի կառուցմանը, սակայն միջոցներ չուներ։ Այդ պատճառով նա հեռացավ սարերը, գտավ գրանիտե մի սալաքար, տաշեց այն, փայլեցրեց ու որոշեց հասցնել տաճար։
Նա սկսեց բեռնակիրներ փնտրել, բայց ոչ ոք համաձայն չէր այդպիսի ահռելի սալաքարը քարշ տալու մինչև տաճար ավելի էժան, քան 5 ալթինով (ալթին` երեք կոպեկանոց)։ Բայց մարդը չուներ ոչ մի կոպեկ։ Հանկարծ նրան մոտեցան պստլիկ, նվազ չորս գեղջուկներ ու ասացին.
-Լա՛վ, մենք այս քարը կհասցնենք քո ուզած տեղը կես ալթինով, միայն դու պիտի օգնես մեզ։ Քարը կդնենք քո մեջքին, իսկ մենք չորս կողմից կօգնենք։
-Ախր ինձ կճխլի այս ահռելի քարը, դուք էլ այդքան նվա՜զ, բան դուրս չի գա,- պատասխանեց մարդը։
-Ինքդ որոշիր, համ էլ մտածի՛ր, ո՞ւմ համար ես ուզում անել այս նվերը տաճարին` Աստծո՞, թե՞ մարդկանց` քեզ ցույց տալու համար։
Մարդը մտածեց և ասաց.
-Աստծո՛ համար եմ ջանք թափում։
Աղոթեց նա ու մեջքը դեմ տվեց։
Գեղջուկները նրա մեջքին դրեցին սալաքարը, որը, չգիտես ինչու, շա՜տ թեթև էր։ Նրանք արագ հասան տաճար։ Մարդը շրջվեց, որ վճարի փոքրիկ գեղջուկներին, բայց նրանք անհետացան։ Այդպես է լինում միշտ. եթե բարի գործ ես անում հանուն Աստծո փառքի, քեզ օգնության են շտապում ոչ միայն մարդիկ, այլև հրեշտակները։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1269

Մեկնաբանություններ