ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
17.01.2012 | 00:00

«Ինչո՞ւ ես ավելի քիչ վստահում Աստծուն, Ով հոգիդ է բժշկում»
Մի մարդ հարցրեց իմաստունին.
-Ինչո՞ւ պիտի կատարեմ պատվիրանները, եթե ոչ մի օգուտ չկա դրանցից։
-Երբ հիվանդանում ես, շտապ բժիշկ ես կանչում,- պատասխանեց տարեցը,- ու նա քեզ դեղ է տալիս։ Մի՞թե դու միշտ ես հասկանում, թե ինչու է նա քեզ հենց այդ և ոչ թե ուրիշ դեղ տալիս։ Բայց դու վստահում ես բժշկին, ով բուժում է քո մարմինը, և ընդունում ես նրա տված դեղը։ Իսկ ինչո՞ւ ես ավելի քիչ վստահում Աստծուն, Ով հոգիդ է բժշկում։


Աստված ամենուրեք է
Մի քարոզիչ գալիս է գյուղ, որտեղ բազմաթիվ անհավատներ կային։ Նրան շրջապատում են ջահելներն ու սկսում ծաղրել` պահանջելով ցույց տալ, թե որտեղ է ապրում այդ ամենահզոր և անտեսանելի Աստվածը, ՈՒմ նա այդքան խորապես պաշտում է։ Քարոզիչը պատասխանի փոխարեն խնդրում է իրեն մի բաժակ կաթ տալ։
Երբ վանականի դիմաց դրեցին կաթը, նա չսկսեց խմել այն, այլ երկար ու լուռ սկսեց զննել այն։ Երիտասարդներն անհամբեր էին` նրանց պահանջները գնալով ավելի համառ էին դառնում։
Այդ ժամանակ ճգնավորը խոսեց.
-Բոլորն ասում են, թե կաթի մեջ յուղ կա, բայց այս բաժակի մեջ, ինչքան էլ ջանացի, չգիտես ինչու, ոչինչ չտեսա։
Ջահելները սկսեցին ծիծաղել նրա միամտության վրա.
-Դու հիմար ես։ Իհարկե, կաթի ամեն կաթիլի մեջ յուղ կա, որը հենց այն դարձնում է այդքան սննդարար։ Բայց որպեսզի ստանաս ու տեսնես այն, հարկավոր է եռացնել կաթը, հետո սառեցնել, ավելացնել թթված կաթ, սպասել մի քանի ժամ, որ կտրվի, հետո հարել ու ստանալ կարագ, որն առաջանում է մակերեսի վրա։
-Ահա թե ի՜նչ,- եզրակացրեց քարոզիչը։- Հիմա ինձ համար շատ ավելի հեշտ է բացատրել ձեզ, թե որտեղ է բնակվում Աստված։ Նա ամենուրեք է, և միայն Նրա շնորհիվ է, որ մենք գոյություն ունենք։ Սակայն Նրան տեսնելու և ըմբռնելու համար դուք պետք է խստորեն, անկեղծորեն, ջանասիրությամբ հետևեք պատվիրված կանոններին։ Եվ այդ ժամանակ, ձեր առաջընթացի ավարտին դուք կկարողանաք զգալ ձեզ վրա Նրա ողորմածությունն ու մեծազորությունը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ