Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Չկա Հայ Առաքելական Եկեղեցի՝ առանց հայ ժողովրդի, չկա հայ ժողովուրդ՝ առանց Հայ Առաքելական եկեղեցու

Չկա Հայ Առաքելական Եկեղեցի՝ առանց հայ ժողովրդի, չկա հայ ժողովուրդ՝ առանց Հայ Առաքելական եկեղեցու
15.05.2024 | 19:09

Հայ ժողովրդի հոգևոր հայրենիքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին է: Միայն այս հայրենիքի վրա կարող ենք հոգևորապես աճել և զարգանալ: Մեր անցյալն ուրանալ չենք կարող, եթե իհարկե տգիտության ու միակողմանի հասկացողության թանձր մառախուղը չի նստել մեր հոգու վրա:

Գարեգին վրդ. Հովսեփյան
(1907 թ.)

Այո, ճշմարիտ է։ Այս խոսքերի ճշմարտությունը առավել ևս զգում ես օգտարության մեջ։ Չկա ոչինչ և ոչ մի վայր, որտեղ ես ինձ ավելի հանգիստ, ապահով և երջանիկ եմ զգում, քան մեր եկեղեցու մեջ։ Մի անբացարելի ուժ և զորություն կա այստեղ և Հայրենիքով է բուրում։ Այստեղ հոգիս փառավորվում է:
Մեր պատմությունը, ցավալիորեն, լի է օրինակներով, երբ հզոր պետությունները գայթակղվելով մեր դրախտավայր երկրով, բազմիցս փորձել են գրավել այն և վերջ դնել հային ու նրա աստվածատուր ինքնությանը: Մայր Եկեղեցին միայնակ չի թողել իր ժողովրդին և միշտ պայքարել է հայի և նրա արժեքների համար։ Հոգևորականները միշտ մարտի դաշտում եղել են քաջարի հայորդիների կողքին և մարտնչել նրանց հետ։
Հայ հոգևորականները եղան հայ ժողովրդի օրհասական ճակատամարտերին, ազգային- ազատագրական շարժումներին գործուն մասնակիցներ։
Հայ եկեղեցու շնորհիվ հայն ապրեց հոգևոր-բարոյական առաջընթաց, ունեցավ մտավոր զարթոնք, ստեղծեց բարձրաժեք մշակույթային գործեր և դասվեց քաղաքակիրթ ազգերի շարքին։
Պատմութեան ընթացքում հայ եկեղեցին մշտապես կանգնած է եղել պետութեան ու ժողովրդի կողքին, առավելապես հայապահպանության և ինքնության հարցերում: Այսօր էլ շարունակում է այդ սրբազան գործը։
Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը, պայծառ ու անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և օրհնի աշխարհասփյուռ ազգս հայոց այժմ և միշտ և հավիտյան. ամեն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ