ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հարգանք և ակնածանք՝ Սրբազաններին

Հարգանք և ակնածանք՝ Սրբազաններին
08.05.2024 | 13:17

Յուրահատուկ ակնածանք ու հարգանք եմ տածում բոլոր այն հոգևորականների հանդեպ, ովքեր այս օրերին Բագրատ և Միքայել Սրբազանների գլխավորությամբ միացել են քայլերթին:

Հենց նման հոգևոր առաջնորդների շնորհիվ է, որ մշտապես ապահովվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարատևությունը:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ