ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ»

«Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ»
17.04.2024 | 19:34

Քույրերից մեկը նամակով հարցնում է, թե ինչպես հասկանալ մեր Տիրոջ «ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ» խոսքը:
Ավելի պարզ ըմբռնելու համար Ավետարանից (Մատթեոս 9-ից) մեջբերում անենք.
«Եւ Յիսուս այնտեղով անցնելով՝ տեսաւ Մատթէոս անունով մի մարդու, որ նստել էր մաքսատանը, ու նրան ասաց. «Իմ յետևի՛ց արի»: Եւ նա վեր կենալով՝ գնաց նրա յետևից: 10 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան էր նստել, ահա բազմաթիւ մաքսաւորներ ու մեղաւորներ եկան բազմեցին Յիսուսի և նրա աշակերտների հետ: 11 Երբ փարիսեցիները այդ տեսան, ասացին նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր վարդապետը մաքսաւորների ու մեղաւորների հետ ուտում»: 12 Իսկ Յիսուս, երբ լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին: 13 Գնացէ՛ք, սովորեցէ՛ք, թէ ինչ է նշանակում՝ ողորմութիւն եմ կամենում և ոչ՝ զոհ. քանզի ես արդարներին կանչելու չեմ եկել, այլ՝ մեղաւորներին»:
Ըստ Հին Կտակարանի, մարդն ամեն տարի կենդանիների զոհեր էր կատարում, որ Աստծո բարեհաճությանը արժանանար, իր մեղքերից քավություն գտնելով: Եվ մեղավորները, որ ամենամյա կրկնվող քավություն գտնելու այդ զոհերը չէին անում կամ աղքատության պատճառով չէին կարողանում քավության զոհեր անել, խորշելի էին և դատապարտելի, մշտապես իրենց մեղքերի վարձի անեծքի տակ:
Հիսուս ահա այս մեղավորներից չխորշեց, այլ նրանց հետ սեղան նստեց: Եվ նրանց ոչ թե աններելի դատապարտյալներ անվանեց, որ ըստ օրենքի էր, այլ տեսավ նրանց որպես հիվանդների, ովքեր բժշկի, մխիթարության կարիք ունեին և Ինքը Բժիշկն էր նրանց մեջ:
-Դուք օրենքը և զոհեր կատարելով` առողջ եք և արդար, իսկ սրանք` մեղավոր հիվանդներ, բայց ես որպես Բժիշկ եմ եկել, որ նրանց ապաշխարության կանչեմ և նրանց էլ արդարացնեմ, և ոչ թե դատեմ, - բամբասողներին պատասխանեց Հիսուս:
-Ես ողորմություն եմ կամենում այս մարդկանց տալ, փոխարենը նրանցից զոհ չուզելով:- ասաց Տերը:
Եվ քանի որ մեղքի դիմաց առանց զոհի փոխհատուցման քավություն անկարելի է, որ լիներ, Աստված Իր Որդի Հիսուսին Խաչելությամբ զոհագործեց հավատացող մեղավորներիս համար: Եվ Հիսուս Խաչվեց, դառնալով մեզ համար որպես մշտապես քավության Հենարան` Զոհ: Զոհի մսի փոխարեն տալով մեզ անարատ հացը որպես Իր Մարմինը ուտելու, զոհի արյան փոխարեն տալով մեզ Իր Արյունը որպես Ներման Գինի խմելու: Եվ մեզ ու մեր նմաններին, որ Իր Անունով փրկության հույս ունենք, խրատեց-ասաց. «Ով որ չուտի Իմ Մարմինը (անթթխմոր հացը) և չխմի Իմ Արյունը (Գինին` մեղքերի թողության համար) իր մեջ կյանք չի ունենա»:
Անենք այդ բանը, իրականացնենք կյանք ունենալու խրատը, ՁՐԻ փրկվելու խրատը, որ Աստծո ողորմածությամբ տրվեց մեղավորներիս:
Ձրի քավություն իրագործեց մեզ համար Ամենազորեղը` Աստծո Որդին, ՈՒմ դեմ ելած ամենքն են արդեն պարտված այդպես Աստծո Ողորմությունը Իր անպարտելիությամբ հասցնելով ամենահետին մեղավորներիս, որ անկարող էինք օրինապահությամբ արդարանալ կամ բժշկում գտնել, կամ հավիտենական օրենքի դատապարտությունից փրկվել` ազատվել:
Օրենքn արդար ապրելու չափանիշ է, և կատարյալ օրենքը միայն Հիսուս պահեց` մշտական հովանի և միջնորդ դառնալով մեղավորներիս համար Աստծո առաջ:
Եվ քանի որ կատարյալ օրենքը միայն Հիսուս պահեց ողջ մարդկության հաշվեկշռում, ապա արդյունքում, հարուստ թե աղքատ, իրենց օրենքով արդար համարողներն անգամ, իրենց մեղքի չափն ունեցան Աստծո առաջ և բժշկման, ներման Քրիստոսի կարիքը: Եթե խոնարհությամբ և հավատով մարդն ընդունի փրկության և հոգով ազատագրման այս եղելությունը:
Եթե ընդունում ենք, հայտնվում ենք տիեզերական այդ հրաշքի մեջ:
Եթե չենք ընդունում, դատապարտվում ենք, ըստ մեր մեղքերի և անհավատության, քանի որ հանուն մեզ Խաչվածին չհավատացինք:
«Սիրեցե՛ք Աստծուն և միմյանց և բոլոր օրենքներն ու մարգարեությունները իրականացրած պիտի լինեք»,- պատվիրեց մեզ Հիսուս:
Այսինքն, ճշմարիտ սերն է հաղթության և անմահության բանալին:
Իսկ թե ըստ Աստծո մեր ողորմություն տալը որքան կատարյալ պիտի լինի, որ պտուղը նախախնամ սերը լինի, այդ հասկանում ենք Փրկչի տված հետևյալ պատվերով. «Քո ձախ ձեռքը թող չիմանա, թե ինչ տվեցիր (ողորմեցիր) քո աջ ձեռքով»:
Եվ թե «Սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձն ես սիրում»:
ՈՒմ մեջ Հիսուս կա, նա կարողանում է հանուն Աստծու այդպիսի ողորմություն տալ: Այդպես սիրել:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ