Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

«Քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին»

«Քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին»
14.04.2024 | 15:14

«Երբ լսեք պատերազմների և խռովությունների մասին, չզարհուրեք. որովհետև պետք է նախ այդ բաները պատահեն, բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»:

«Զգու՛յշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի ձեզ վրա հասնի այն օրը։ 35 Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։ 36 Արթու՛ն կացեք այսուհետև, ամեն ժամ աղո՛թք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, և արժանի լինեք կանգնելու Մարդու Որդու առաջ» (Ղուկաս, 21):

«Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։ 8 Այո՛, ասում եմ ձեզ, նրանց հանդեպ իսկույն արդարություն կանի. իսկ երբ Մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկաս,18):

«Քանի որ պահեցիր համբերությամբ դիմանալու մասին իմ խոսքը, ես էլ քեզ պիտի պահեմ քո փորձության ժամին, որ պիտի գա ամբողջ տիեզերքի վրա՝ փորձության ենթարկելու երկրի երեսին բոլոր ապրողներին։ 11 Ահա շուտով գալիս եմ. պահի՛ր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը։ 12 Հաղթողին իմ Աստծու սրբարանի սյունը պիտի դարձնեմ, և նա այնտեղից այլևս դուրս չի գալու, և նրա վրա պիտի գրեմ իմ Աստծու անունը» (Հայտնություն, 3):

«Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար…Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին» (Բ Պետրոս, 2):

«Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթու՛ն եղեք աղոթքի համար։ 8 Ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ անբասիր սե՛ր ունեցեք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը։ 9 Առանց տրտնջալու հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ։
10 Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։
11 Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությու՜ն հավիտյանս հավիտենից։ Ամեն (Ա Պետրոս 4):

«Գնա՛, ո՛վ իմ ժողովուրդ, մտի՛ր քո շտեմարանները, փակի՛ր քո դռները, թաքնվի՛ր միառժամանակ, մինչև որ անցնի Տիրոջ բարկությունը, 21 քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին» (Եսայի, 26):

«Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն»
(Բ Տիմոթեոսին, 4):

«… որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար։ 18 Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե տեսանելի, այլ անտեսանելի բաների վրա, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելի բաները՝ հավիտենական» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ, 4):

«Իսկ մենք, որ ցերեկվանն ենք, արթուն լինենք, հագնենք հավատի ու սիրո զրահները և դնենք փրկության հույսի սաղավարտը. 9 որովհետև Աստված մեզ չսահմանեց բարկության համար, այլ փրկության ձեռք բերման՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10 որ մեռավ մեզ համար, որպեսզի արթուն լինենք թե քնենք, նրա հետ ապրենք։ 11 ՈՒստի քաջալերե՛ք միմյանց և ամրապնդե՛ք մեկդ մյուսին, ինչպես արդեն անում եք... Մշտապես ուրա՛խ եղեք, 17 անդադար աղոթե՛ք, 18 ամեն ինչում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև դա է Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով ձեզ համար։
19 Մի՛ մարեք Սուրբ Հոգին, 20 մի՛ արհամարհեք մարգարեությունները, 21 քննե՛ք ամեն բան, վերցրե՛ք այն, ինչ բարի է, 22 հեռու՛ մնացեք բոլոր չար բաներից։
23 Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ 24 Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և կկատարի այս ամենը։ (Ա ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐԻՆ, 5):
«ՈՒրեմն փառք ՆՐԱՆ, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։ 21 Փա՜ռք Նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. ամեն» (Եփեսացիներին, 3):

Ծաղկաքաղը` Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ

class="footer-logo">.