Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-4-ը Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կքննարկեն Ռուսաստանի ղեկավարի առաջիկա այցը Թուրքիա և մի շարք զգայուն հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի ՈՒՍշակովը։               
 

Դիկտատորը պարտավոր է անվտանգության երաշխիքներ տալ բոլոր նրանց, ում օգտագործում է

Դիկտատորը պարտավոր է անվտանգության երաշխիքներ տալ բոլոր նրանց, ում օգտագործում է
23.03.2024 | 14:11

Ռեժիմը չսիրողներ, սա ձեզ համար եմ գրում:

Նայեցի Նարեկի ձերբակալման տեսանյութը, հետո իմացա պատճառը: Սա, ի դեպ, բացարձակ չի տարբերվում Հովիկին չափալախելու պատմությունից:

Բացատրեմ ու նաև նշեմ, որ սրա մասին արդեն երկար ժամանակ եմ ասում:

Մեր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձը դիկտատոր է: Դա ես չեմ ասում, դա գիտությունն է ասում: Նա ավտորիտար պոպուլիստ էր մինչև պատերազմ, դրանից հետո դարձավ դիկտատոր, որպեսզի պահի իր իշխանությունը, այլ տարբերակ չունի: Նաև, քանի որ պատերազմում պարտված պոպուլիստ դիկտատոր է և կատարում է Ալիևի ցանկությունները, կարելի է նաև անվանել խամաճիկ դիկտատոր:

Դիկտատորների մասին հետաքրքիր նյութեր կան, օրինակ, ամերիկացի գիտնական Նատաշա Էզրոուի գրքերից նայեք, ձեզ կթվա, թե նրա մասին է գրված:

Ուրեմն, այն դիկտատորը, որն իշխանությունը ամեն գնով պետք է պահի, քանզի հակադիր ճամբարն իրեն դավաճան է համարում, այսինքն, պետք է խուսափի պատժից, պարտավոր է անվտանգության երաշխիքներ տալ բոլոր նրանց, ում օգտագործում է. դրանց կարող եք նաև անվանել թիմի անդամներ: Իրականում, քանի որ պոպուլիստ դիկտատորները իրենցից բացի այլ մեկի գոյությունը չեն հանդուրժում, նրանք թիմ չեն ունենում, ունենում են մարդիկ, որոնց օգտագործում են՝ դրանց անվտանգության երաշխիքներ և տնտեսական օգուտներ տալով և իրենց իշխանությունը գործի դնելու համար հենվում են այդ մարդկանց վրա:

Սա նշանակում է, որ նրա աջակիցներին և նրա գործիքներին հայհոյելն ու սպառնալը մեծ հետևանքներ կարող է ունենալ: Հատկապես, երբ դա հանրային է արվում, նա այդ մարդկանց հանրայնորեն պատժելու է, որպեսզի ցույց տա իր աջակից գործիքներին, որ նրանք անվտանգ են, որ նրանք օգտվում են իր պաշտպանությունից և չպետք է վախենան իր հրամանները կատարելու հետևանքներից:

Հերիք է մեկ դեպք լինի, որ նրա աջակցին անպատիժ վիրավորեն կամ վնասեն, նրա իշխանությունը կսկսի փլուզվել: Իր գործիքները կհասկանան, որ այլևս դիկտատորը իրենց չի կարողանում պաշտպանել, ուրեմն փախչելու ժամանակն է:

Ի դեպ, Նարեկին ձերբակալելու գործընթացը, եթե ուշադիր նայեք, ինքնին պատժի դրսևորման ձև է, և այդ տեսանյութի տարածումը հենց դիկտատորին է անհրաժեշտ, որպեսզի լայն զանգվածները տեսնեն, թե դիկտատորն ինչպես է պաշտպանում իր աջակիցներին՝ հանրայնորեն հայհոյողներին պատժելով:

Մյուս կարևոր առանձնահատկությունը դիկտատորների դեմ պայքարում համագործակցությունն է. Նրանք ջանում են չթողնել, որ իրենց դեմ դուրս եկած ընդդիմադիրները համատեղ աշխատեն: Հետևաբար, եթե չեք ուզում հերթով մեկուսացվել, ապա անտեղի հայհոյել կամ նրա աջակիցներին սպառնալ չի կարելի (այդ թվում՝ նրան), փոխարենը, ընդդիմադիր դաշտը պետք է սովորի միմյանց հետ աշխատել և համագործակցել, այլապես, նույնիսկ Ոսկեպարն ու մնացյալ բնակավայրերը թշնամուն տալուց հետո էլ նա կմնա իր պաշտոնին:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ