Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.02.2024 | 00:01

Հասեալքս ի ժամ երեկոյիս

ամենեքեան համբառնալով զձեռս մեր՝

փառաւորեմք զՔեզ,

Տէր Աստուա՛ծ մեր,

որ շնորհեցեր մեզ

զտիւս խաղաղութեամբ անցուցանել

եւ հասանիլ ի ժամ երեկոյիս:

Արժանաւորեա՛ զմեզ,

Տէ՛ր, սուրբ սրտիւ,

հրեշտակային երգով

գոհաբանութիւն մատուցանել

Տեառն Աստուծոյ

ամենակալիդ. կեցո՛ եւ ողորմեա՛:

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ