«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք

Աստղագուշակությունը կախարդություն է, կախարդությունը` մահացու հանցանք
21.01.2024 | 20:36

Մարդու ճակատագրի համար մոլորություն է ասել, թե աստղերը կարող են որոշիչ դեր ունենալ:

Օրինակ, Մեծ երկրաշարժի ժամանակ զոհվածների աստղային գուշակությունները, եթե թերթենք, կապշենք. հազարավոր մարդկանց համար գրված-խոստացված էր, թե այդ օրը նրանց համար երջանիկ օր է ու հաջողությունների առատություն, մինչդեռ այդ մարդիկ դժբախտ վախճան ունեցան:

Աստղագուշակությունը սև բիզնես է, Սատանայի խաբեբայություն:

Լուսատուները հոգիների վրա ազդեցություն ունենալ չեն կարող, այլ միայն մարմինների՝ տաքությամբ կամ սառնությամբ:

Հայրական ուսումնասիրությունների մեջ բացատրվում է այդ մասին: Եվ բերվում է Հակոբի ու Եսավի օրինակը:

Այս երկվորյակ եղբայրները նույն աստղի տակ ծնվեցին, սակայն բնույթով միմյանցից խիստ տարբեր:

Հակոբն աստվածապաշտ եղավ, իսկ Եսավը՝ պիղծ, այնքան, որ անգամ իր անդրանիկության պատվականությունը վաճառեց Հակոբին՝ մի աման ոսպով ապուրի դիմաց:

Աստղագուշակությունը հոգիների որս է՝ Աստծուց Սատանայի մոլորությանը հանձնելու, որով հոգիները կորստի են մատնվում: Այդ զազրելի որսից որպեսզի եկեղեցին ազատգրված լինի, Ղուկասի Առաքյալների հիմնադրույթ կանոններում (գլուխ ԺԵ) այսպիսի հրահանգ եղավ քրիստոնյաններիս.

«Հոգեհարցերի մոտ գնացողների մասին.

Կարգեցին առաքյալները եւ դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե նա, ով սուտ երդում է տալիս կամ սուտ է վկայում եւ կամ գնում է կախարդների, հարցուկների, քաղդեացիների, վհուկների մոտ, հավատում ծնունդներին եւ աստղագետներին (աստղագուշակներին), ինչպես նաեւ նրանք, որոնք անաստվածներ են, այդպիսիների քահանայությունը խափանեցե՛ք եւ մի՛ թողեք, որ խառնվեն եկեղեցու պաշտոնին, եւ եթե ժողովրդի միջից են՝ ձեր կողմից մերժվե՛ն եւ դուրս հանվե՛ն»:

Այսօր չար խառնակ ժամանակներ են և նշված մահացու հանցանքները, որպեսզի կարողանան սքողել, Սատանայի սև բիզնեսի հետևորդները (մեծ մասամբ տգետ ու խաբեբա կանայք) Աստծո անունն են հաճախ տալիս, որպեսզի որքան հնարավոր է շատ հավատացյալների մոլորեցնեն, գայթակղեն, իրենց սև դրամը ստանալու՝ միամիտ հոգիներին կորստի մատնելու գնով: Եվ ճիշտ են այն քահանաները, ովքեր այդ խաբեբաներին եկեղեցուց դուրս են վռնդում:

Աստծո ողորմությունը Հայոց աշխարհին և թող որ Քրիստոսի Լույսն ու բարին, ողորմածությունը առատանա հավատացյալներիս վրա, ամե՛ն ժամ:

Ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հ.Գ.

Հիշեն՛ք, Մովսեսն իր ձեռնափայտը գցեց գետին, որն օձ դարձավ:

Կախարդներն ասացին, այդպես մենք էլ կարող ենք, և գցեցին իրենց ձեռնափայտները, որոնք նույնպես օձեր դարձան: Սակայն այստեղ է Սատանայի և Արարիչ Աստծո հրաշքների տարբերությունը, որովհետև Մովսեսի օձը շրջվեց նրանց կողմ և բոլոր օձերին խժռեց-կուլ տվեց:

Ինչպես Գիրքը ևս զգուշացնում է. Սատանան իր մոլորեցնող գործակալների՝ կախարդների ձեռքով չար ժամանակներում մեծամեծ հրաշքներ է գործելու, շատերին մոլորեցնելու, ինչպես աստղագուշակները, ոգեհարցուկները և վհուկները, հայրենիք մատնողները և պիղծ եսավականները:

Եվ Քրիստոս շուռ է գալու նրանց դեմ ու սպառելու է իր բոլոր հակառակորդներին՝ ամենքի էլ վերջը տալով:

Կարևորը, ուրեմն, եղել և մնում են ապաշխարությունն ու դարձը Աստծո Կյանքի պատվիրաններին, Սուրբ Ավետարանին: «Եթե չապաշխարեք ձեր չար գործերից, պիտի կորչեք»,- հայտարարեց Հիսուս:

Լսե՛նք Աստծո Որդուն:

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ