«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«Աստծո կանչը» գրքի մասին

«Աստծո կանչը» գրքի մասին
11.01.2024 | 14:34

Ով վարդապետ է, չի մերժի այս գիրքը, որովհետև գիրքն այս մոլորվածների` Աստծո որոնումներից մեկն է դեպի Բուն Ավետարան: Եվ Սուրբ Գիրքը լավ իմացողը կհաստատի, որ գիրքն այս վկայություն է Բուն Ավետարանի և խրատ ու հորդոր բուն Ավետարանով ապրելու մասին:

Բնականաբար, Բուն Ավետարանով ապրողը արդեն այս գրքի կարիքը չի ունենա կամ` սակավ կունենա:

Հոգևորականների մի մասn ընդունում է այս գիրքը, մի մասը` մերժում:

Այնուամենայնիվ, գրքի հայերեն լեզվով առաջին թարգմանիչը արքեպիսկոպոս է եղել:

Իսկ Արևելահայերեն առաջին հրատարակությունը ունի Մայր Աթոռի քարոզչական կենտրոնի ողջերթի խոսքը:

Վաճառվում է հոգևոր գրախանութում:

Եվ գրքի արժեքը գնահատվում է իր տված օգուտով, և ոչ թե անհատական կարծիքների բանավեճով կամ անգիր մոտեցմամբ օգտաշահ գիրքը մոլորեցնող գրքերի դասին կարգելով:

Աշխարհը լիքն է մոլորեցնող գրքերով, իսկ կյանքը հոգևոր խնդիրների մարտահրավերներով, որոնց հնարավոր է միայն Բուն Ավետարանի Քրիստոսով դիմակայել: Եվ հոգևոր իմաստություն չէ, երբ հակառակորդիդ թողած բարեկամի դեմ ես սկսում պատերազմել:

Կանչողը Աստված է, Որոնողը Աստված է, դու ով ես, որ իմաստությունը թողած հանիրավի փոթորիկ ես առաջացնում:

Ի վերջո, «շատերն են կանչվածները, քչերը` ընտրյալները»:

Իսկ սա «ԿԱՆՉ» ու վերհիշեցում է` հավատից հեռացածներին, Աստծո սերը մոռացածներին: Եվ ամենօրյա լինելով` առավել է շահեկան դառնում, քայլեցնում-պսակում Նոր Կտակարանի ավանդներին:

Առավել իմաստուն լինենք, բարեկամներ, և ինձ, ինչ արդեն բնավ պետք չէ, բայց մեկ ուրիշին կյանքի դեղ է, որ նա էլ դարձի գա դեպի Բուն Ավետարան, ինչու այդ կանչը մերժեմ: Հակառակո՞րդ եմ, ինչ է, երբ գիշեր-ցերեկ Աստծո Բանի ծարավի եմ:

Արդյոք չի ստացվում, որ զրկվածին կատարյալ չեմ որոնում, որի կոչումն ունեմ, բայց կանչող-Որոնողին ջերմեռանդությամբ արգելում եմ, հակամարտելով ու հանիրավի դատվել-ընկնելով:

Եկեք ավելի իմաստուն լինենք, եղբայրներ:

Աստված մեզ շնորհներով չի լցրել այն բանի համար, որ հակառակորդին թողած միմյանց դեմ ելնենք: Հիշենք խոսքը, թե «Տգիտությունը բարկացնում է Աստծուն»:

Եվ այս էլ հավելեմ, որ ոչ թե բարձրաստիճան հոգևորականներ են դեմ, այլ քահանաների մի մասը, որ ցավոք, Սուրբ Գիրքը ավելի վատ են ըմբռնել, որ ոչ թե կրքով, այլ իմաստությամբ քննեն` ամենքին խոսելուց առաջ: Եվ այս երկու խոսքը գրեցի, որովհետև բողոքներ ստացա, թե քահանաներից ոմանք արգելում են: Թող Վասուլա կարդալն արգելեն և ոչ թե տասնյակ հազարավոր մարդկանց եկեղեցի ու դարձի բերող այս օգտաշահ գիրքը:

Չեմ ասում թե` չարությունից է այդ սխալը գործվում, այլ իրենց հոտը պահելու զգուշությունից, սակայն բարին ու չարը, ցավոք, խառնելով, որ նախապես չքննելու պատճառից է առաջանում:

Աղոթենք, որ Տերը խնդիրը կարգավորի:

Ամե՛ն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2910

Մեկնաբանություններ