ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վատնելով իր կյանքի ամենայն արժեքավորը

Վատնելով իր կյանքի ամենայն արժեքավորը
21.11.2023 | 09:01

«Ո՞վ կազատի ինձ այս մարմնից, որ ինձ դեպի մահ է տանում» (Հռոմ. 7; 24):

«Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել: Այն խոսքը, որ Ես ձեզ ասացի, հոգի է և կյանք» (Հովհ. 6; 64):


Այս աշխարհի «սովորական» մարդիկ կյանք են համարում տեսանելի, մարմնավոր կյանքը, իսկ հոգու կյանքը, եթե այն կա էլ, ըստ նրանց սկսվում է մահից հետո և մի անորոշ ու երկրորդական բան է:
Ոչ հոգևոր «սովորական» մարդկանց համար առաքյալի խոսքը հնչում է նրան կյանքից զրկելու անմիտ հրավերի պես: Թեև մենք մեր ծննդյան պահից իսկ գնում ենք դեպի մահ, սակայն, այդուհանդերձ, այդ միջակայքում ենք ապրում ու վայելում կյանքը: Մարմինն է մահանում ու հանձնվում հողին, սակայն հենց մարմինն է զգում «կյանքի հաճույքն ու համը»:

Այդպես են մտածում իրենց «սովորական կյանքով» ապրող «սովորական» մարդիկ:

Եվ իրոք որ զուտ ֆիզիկական կյանքը ենթարկվում է միայն ֆիզիկայի օրենքներին և գոյատևում է առանց հոգևոր, աստվածային օրենքների: Երբ հոգեվարք են ապրում հոգին ու խիղճը, մարմինը շարունակում է ապրել իր կյանքով, որը գոհացնում է մարմնավոր մարդկանց: Մարմնավոր ցանկություններին հագուրդ տալու կոչերով ու տեսարաններով ողողված տարաբնույթ էկրաններից սնվող մարդ-որկորը չի լցվում ու չի հագենում: Նա ոչ միայն գնում է դեպի մահ, այլև մեռնում է ամեն վայրկյան, մեռնում է՝ սպանելով կյանքը, սպառելով հաշիվը: Մարդը սնանկանում է՝ վատնելով իր կյանքի ամենայն արժեքավորը, և մնում են միայն անհագ հայացքն ու անտակ որկորը:
Ոչ մի ոսպնյակ օբյեկտիվորեն ցույց չի տալիս իրականությունը: Աստծո ստեղծած աչքի ոսպնյակից սկսած՝ խոշորացույց, հեռադիտակ, աստղադիտակ, մանրադիկակով վերջացրած: Վերջնական հայողը, հայեցողն ու հայեցակարգ մշակողը էլի սուբյեկտն է՝ մարդը:
Մարդկային բոլոր նվաճումների ու ողջ քաղաքակրթության մեջ ես տեսնում եմ միայն մերժված ու մեղադրված Աստծուն: Քրիստոս եկավ, որ մարդուն զրկի իր այդքան փայփայած մխիթարություններից՝ մարմնավոր հաճույքներից: Նա խոստացավ մի երևակայական հավիտենություն՝ փոխանակ այդքան տենչալի, ճեպընթաց, անորսալի ու անդարձ ակնթարթների, որոնք երբեք անհրաժեշտ չափով բավարար չեն, մի երևակայական արքայություն՝ փոխանակ իրենց շոշափելի, իրական, բաղձալի, արկածալի, գայթակղիչ, ֆանտաստիկ աշխարհի, որից կարոտով են բաժանվում: Մարդիկ ապրում են մի ամբողջ դատարկ ու կույր կյանք՝ հոգեզուրկ, իմաստազուրկ, աննպատակ: Այդ կյանքը լի է արկածներով, արվեստով, սպորտով, երաժշտությամբ, զվարճանքներով, կարոտով, կարեկցանքով, «ուտենք, խմենք, քանզի վաղը մեռնելու ենք» կարգի կարգախոսներով: Այդ կյանքը լի է ջայլամային ինքնախաբեությամբ: Այդ կյանքը դատարկ է՝ ինչպես մի սափոր, որ սառնորակ ջրի փոխարեն լի է օդով:
Աստծուց դատարկ և աշխարհի սին սփոփանքներով լեցուն կյանք: Սարսափելի է այդ կյանքին համակերպվելը և այն միակը համարելը: Եվ մարդկության մեծ մասն ապրում է այդ կյանքով: Ոմանք ամբողջությամբ են ապրում այդպիսի կյանքը, ոմանք՝ միայն որոշ պահեր՝ կյանքի որոմ-ժանգ խառնելով կյանքի ցորեն-ոսկուն: Նրանք, ովքեր ամբողջությամբ են ապրում սին կյանքով ու մխիթարվում դրանով, հետո պիտի ««մահով մեռնեն»: Նրանք, ովքեր ժանգ են խառնում ոսկուն, պիտի կրակով անցնեն, որ «ապրելով ապրեն»: Մինչև մարմինը՝ այդ կամակոր տիրակալը, չդառնա չարքաշ տառապյալ, կյանք չի տեսնի: Հոգու հանդեպ արած նրա բազում մահափորձերը լոկ սեփական մահվանը մոտեցնող քայլեր են և սեփական գերեզմանը խորացնող բահի հարվածներ: Երբ հոգեվարք ապրի մարմինը, կխժռի անգամ սեփական ծնունդներին՝ փորձելով իր խղճուկ գոյությունը չնչին անգամ երկարաձգել նրանց հաշվին, ում ինքը պիտի կերակրեր ու կյանք տար... «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել»:

Երեցկին՝ Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ